f

Անկախ

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը առաջարկում է արագ քայլեր ձեռնարկել, որպեսզի, օրինակ, քաղաքացիները չխաբվեն անբարեխիղճ կառուցապատողներից


Դժբախտաբար, մեզ այդպես էլ չի հաջողվում շինթույլտվությունների մասով (և ոչ միայն) բարեփոխումներ անել, բայց, միեւնույն ժամանակ, մեծ թափ են հավաքում տարբեր չափերի կառուցապատման նախագծեր, որոնք լայնորեն գովազդվում են տարբեր միջոցներով։ Հաճախ են հանդիպում կոնկրետ առաջարկների մասին հայտարարություններ, որոնց վերաբերյալ եղած տեղեկություններով՝ դրանք դեռեւս համաձայնեցված չեն։

Այսինքն, մենք ունենք իրավիճակ, երբ ինչ­որ մի անձ կնքում է պայմանագիր ու վաճառում ոչ միայն գոյություն չունեցող, այլեւ առհասարակ չթույլատրված շենքի մակերեսները։

Ի դեպ, այս խնդիրը լուծելու համար մոտ հինգ տարի առաջ ներմուծվեց բնակարանի գնման իրավունքի ինստիտուտը, որով համայնքի կողմից համաձայնեցված և շինարարության թույլտվություն ունեցող նախագծերը գրանցվում էին անշարժ գույքի պետական ռեգիստրում, որով պետությունը վերահսկում և երաշխավորում էր կառուցվող գույքի նկատմամբ իրավունքը։ Սակայն ինձ/մեզ հայտնի բազմաթիվ շենքեր այսօր գովազդվում և վաճառվում են առանց նման գրանցումների, ինչը հղի է լուրջ հետևանքներով։

Նկատի ունենալով, որ մոտ ժամանակներս պետական համապատասխան մարմիններից որևէ մեկը (քաղաքաշինություն կամ կադաստր) դժվար թե այս խնդրին անդրադառնա, Ազգային ժողովի և կառավարության այլ գործընկերների առաջարկում եմ արագ քայլեր ձեռնարկել սրա դեմն առնելու համար։ Հակառակ դեպքում ունենալու ենք անբարեխիղճ կառուցապատողին խաբված բազմաթիվ քաղաքացիներ։

Օրինակ, կարող ենք սկսել գովազդի վրա պատշաճ հսկողություն սահմանելով, պահանջելով անպայման նշել շինթույլտվության առկայությունն ու տվյալները (ինչպես առողջապահության ոլորտում է իրականացվում), կամ արգելել առհասարակ դրանց գովազդը։

Հիշեցնեմ, որ հիմա էլ կան բազմաթիվ նման խաբված քաղաքացիներ, որոնք ժամանակին, երբ չկար գնման իրավունքի ինստիտուտը, վճարել են՝ իմանալով, որ ձեռք են բերել անշարժ գույք, իսկ հետո պարզել, որ իրենք մեկն են բազմաթիվ գնորդներից, և կան «ավելի առաջնային» ձեռքբերողներ։

Նման փոքր հարցերը եթե չլուծենք հիմա, ապագայում բազմաթիվ խնդիրներ ենք ունենալու...

Սարհատ Պետրոսյան ՖԲ Գրառում շինթույլտվություններ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին