f

Անկախ

Հայ մասնագետները Covid-19-ի դեմ պայքարի համար պատրաստել են օդը վիրուսներից մաքրող սարքեր


Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել կորոնավիրուսի դեմ սեփական միջոցներով պայքարելու համար: Այս անգամ  Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնագետները պատրաստել են օզոնային 20 գեներատոր, որոնք նախատեսված են փակ տարածքների, նաև բժշկական սարքավորումների ախտահանման համար: ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն ձեռք է բերել դրանք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմել է լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը:

«Մեր լաբորատորիան ընդհանուր առմամբ այս գործերով  չի զբաղվում, բայց քանի որ կորոնավիրուսի, արտակարգ դրության պատճառով անհրաժեշտություն կար, մենք որոշեցինք մի բան անել: Եվ մտածեցինք՝ ամենալավն այն կլինի, որ կարողանանք մի բան ստեղծել, որը կախտահանի»,-պատմեց Ապրահամյանը:

Նա օզոնային գեներատորի գաղափարը հիշել է մի սփյուռքահայ բժշկի հետ խոսակցությունից, փնտրել է այդ մարդուն, գտել Հայաստանում, միասին քննարկել են հարցը, բարեփոխել դիզայնն ու սկսել պատրաստման գործընթացը:  «Օզոնային գեներատորներ շատ կան աշխարհում և տարբեր կիրառություններ ունեն: Մեզ համար կարևոր էր մտածել մի բան, որը կոչնչացնի վիրուսը: Մեր սարքած օզոնային գեներատորները կարող են 1 ժամվա մեջ 140 խորանարդ մետր ախտահանել»,-ասաց Ապրահամյանն ու հավելեց՝ թայմեր են տեղադրել 2 ժամվա համար:

Սարքի կիրառման ժամանակ սենյակում չպետք է մարդ լինի, օզոնը շնչառության համար վնաս է: Մասնագետները սկզբում պատրաստել են մեկ օրինակ, այն ներկայացրել Առողջապահության նախարարությանը: Նախարարությունից խումբ են ուղարկել, նայել այն, հավանություն տվել և 20 հատ ձեռք բերելու ցանկություն հայտնել: Օզոնային գեներատորներ արտադրվում են նաև Չինաստանում, սակայն Հայաստանում չեն եղել: Ապրահամյանի խոսքով՝ Չինաստանում յուրաքանչյուրի արժեքը կարող է տատանվել 100-1000 դոլարի շրջանակում: «Մեր սարքածը միջին որակի մի բան եղավ՝ համեմատելով չինականի հետ: Յուրքանչյուրի համար նյութերի ծախսը կազմեց 42 հազար դրամ, գործն անվճար արեցինք»,-ասաց նա ու նշեց՝ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են վաճառել 60-80 հազար դրամի սահմաններում:

Ապրահամյանը նշեց նաև՝ մտածել է, քանի որ հիմա մարդիկ մեկուսացված են, եթե ցանկանան իրենց տներն ախտահանել, կարող են այն վերցնել ախտահանել ու վերադարձնել: Նրա խոսքով՝ ներկայում օզոնային գեներատորներով հետաքրքրվողները, դիմողները շատ են:  Ինժեներական քաղաքի հետ քննարկում են դրա արտադրության կազմակերպման հետ կապված հարցեր: 20 օզոնային գեներատորները պատրաստվել են մեծամասամբ ձեռքով: Աշխատել են հիմնականում 8 հոգով: «Երիտասարդ ինժեներների հետ գիշեր-ցերեկ աշխատելով հասցրեցինք 20 հատ արտադրել 10 օրում: Մեծ ջանք ենք գործադրել, քանի որ ձեռքով ենք պատրաստել հիմնականում: Եթե արտադրություն լիներ գործարանում, ավելի հեշտ կլիներ, այդքան ժամանակ չէր պահանջվի, ձեռքով հավաքելը բավականին դժվար գործ է»,-ասաց Աբրահամյանն ու հույս հայտնեց, որ ապագայում ավելի լավերը արտադրելու հնարավորություն կունենան:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ նախարարության կողմից գնված 20 օզոնային գեներատորները տեղադրվելու են հիվանդանոցներում: Իսկ, թե որ հիվանդանոցներում կտեղադրվեն, կորոշվի՝ ըստ անհրաժեշտության:

 

օզոնային գեներատոր նոր կորոնավիրուս ՀՀ Առողջապահության նախարարություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին