CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության նախագահի դիվանագիտության և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուն Չժոն Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը ողջ և առողջ է: Գրում է Gazeta.ru-ն:
Նա հստակեցրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ապրիլի 13-ից գտնվում է Վոնսանի շրջանում:
«Ոչ մի կասկածելի շարժում չի նկատվել», - հավելել է նախագահի խորհրդականը:
Հարավային Կորեայի նախագահի խորհրդականն ընդգծել է, որ կառավարության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում:
Ավելի վաղ հոնկոնգյան HKSTV արբանյակային հեռահաղորդակցական ընկերությունը հայտարարել էր Կիմ Չեն Ընի մահվան մասին:
Բացի այդ, ճապոնական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ վիրահատությունից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը գտնվում է «վեգետատիվ վիճակում»:
Միևնույն ժամանակ, ԿԺԴՀ պետական ռադիոն երկրի քաղաքացիներին տեղեկացրեց, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շարունակում է «ակտիվ» գործունեություն տարածել: