Մեծ Բրիտանիայում լաբորատորիաները գրեթե դադարեցրել են բոլոր հետազոտությունները ՝ վերապրոֆիլավորվելով կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութերի զարգացման ուղղությամբ: Այդ մասին РИА «Новости» լրատվական գործակալությանը հայտնել է Diabetes UK բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Էդվարդ Ջոնսթոնը, որն օգնում է շաքարային դիաբետով հիվանդներին և ֆինանսավորում համապատասխան հետազոտությունները: Գրում է Gazeta.ru-ն;
Նա նշել է, որ բրիտանացի շատ պրոֆեսիոնալ բժիշկներ աշխատում են «առաջնագծում», իսկ մյուս գիտնականները հետազոտություններ են կատարում տանը կորոնավիրուսային վարակի ուսումնասիրության ոլորտում:
Սակայն, նրա կարծիքով, նման փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ շաքարախտով և այլ հիվանդություններով հիվանդների վրա:
Գործակալությունը մեջբերում է նաև քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող Cancer Research կազմակերպության հայտարարությունը: Նշվել է, որ կազմակերպությունը բախվել է հետազոտության համար հատկացվող միջոցների կրճատման խնդրին: Բացի այդ, Cancer Research կազմակերպության լաբորատորիաների մի մասը հանձնվել է Առողջապահության ազգային ծառայության կարիքներին, իսկ մի շարք աշխատակիցներ վերադարձել են հիվանդանոցներ աշխատանքի:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-2019 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: