f

Անկախ

Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի պայմանավորվածության արդյունքում հատուկ չվերթով բերվել են բուժօգնության պարագաներ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ի թիվս երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող այլ հարցերի, Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել էին նաև իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել էին երկու երկրների համագործակցությունը համավարակի դեմ պայքարում: Աբու Դաբիի թագաժառանգը նշել էր, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին: Հեռախոսազրույցից հետո էմիրաթական կողմին էր փոխանցվել ՀՀ առողջապահության նախարարության կազմած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Նախագահ Արմեն Սարգսյանի և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև պայմանավորվածության արդյունքում այսօր հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան են հասցվել բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Ամբողջ բեռը նվիրատվություն է ԱՄԷ կառավարության և ժողովրդի կողմից՝ ի հավաստումն Հայաստանի հանդեպ ունեցած բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքի, ինչպես նաև որպես Հայաստանի նախագահի և ԱՄԷ ղեկավարության միջև առկա ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն:

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրություների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին նշել է, որ այս օժանդակությունն ուղարկվել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի վաղեմի ընկեր շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի կողմից՝ բարեկամ հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության համար: «Արաբական Միացյալ Էմիրությունները պատիվ ունի կատարելու իր հանձնառությունն՝ օգնելով և մարդասիրական օգնություն տրամադրելով բարեկամ երկրներին՝ աջակցելով նրանց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս օժանդակությունը ներառում է բուժօգնության պարագաներ: Սա վկայում է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առկա սերտ հարաբերությունների մասին,-ասել է դեսպանը:- Մենք ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երկրները միավորվեն այս համավարակի դեմ պայքարի գործում։ Գնահատում ենք Հայաստանի կառավարության ջանքերն՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին»։

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում ակտիվ շփումներ է ունենում տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված հարցեր: «Նման քննարկում է եղել նաև շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, և այսօր հատուկ չվերթով Երևան ժամանեց մարդասիրական օգնությունը՝ բժշկական պաշտպանիչ միջոցներ և այլ ապրանքներ, որոնց ցանկը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այդ օգնությունը տրամադրվել է հենց Աբու Դաբիի թագաժառանգի կողմից՝ ի հավաստումն երկու երկրների բարեկամական հարաբերությունների»,-նշել է Էմիլ Տարասյանը։

Հանրապետության նախագահը շարունակելու է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի, ինչպես նաև համագործակցության և օժանդակության շուրջ քննարկումներն ու զրույցները միջազգային գործընկերների հետ:

Հայաստան ԱՄԷ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը շարունակում է թուրքանպաստ իր գիծը
Դիսկուրսը և մեր հիմնական պրոբլեմը
Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ հայ բեռնատարների վրա հարձակման մասին
Դպրոցից մոտ 13 միլիոն 500 հազար դրամի ջեռուցման մարտկոց էին գողացել․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը
Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է․ ոստիկանության բացահայտումը
ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել
Պետգույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի. Մանրամասներ
Ոսկեհասկ գյուղի բնակիչներին դանակահարած երիտասարդը կալանավորված է․Ախուրյանի ոստիկանների բացահայտումը
Արցախի ԱԺ խմբակցություններում ավարտվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները
Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախի հարցում չխոսել այն մարդկանց հետ, որոնք 30 տարի այդ գործընթացն առաջ են տարել. Սեյրան Օհանյան
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները
Օպերլիազորը հետախուզվողից փող է հափշտակել․ Ներքին անվտանգության վարչության բացահայտումը
ԱԻՆ բուժապահովման վարչության պետին պետական պարգևներ են շնորհվել
Այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ այս պատերազմը լինի՝ նաև խրախուսելով նահանջը. Սեյրան Օհանյան
Ամեն անգամ նշում էին, որ նահանջում ենք, որ օղակի մեջ գցենք ադրբեջանցիներին, բայց նահանջելով հասան Շուշիի մատույցներ․ Շուշիի նախկին քաղաքապետ
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ․ Մարինե Սուքիասյանը՝ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու քննարկման մասին
Մարդիկ թողել են տուն-տեղ, նրանց 99,9 տոկոսն իր հագին եղած հագուստով է դուրս եկել բնակարանից, որովհետև ընդհանրապես տեղյակ չէին՝ ինչ է կատարվում. Շուշիի նախկին քաղաքապետ
Եվս մեկ անգամ առաջարկում եմ վարչապետին հեռախոսազրույց նախաձեռնել նախագահ Բայդենի հետ. Սուրեն Սարգսյան
Մառնեուլիում մեր ավտոբուսների վրա ադրբեջանցիների հարձակման հարցով Թագուհի Թովմասյանը դիմել է ԱԳ նախարարին
Կասկածի տակ առնել, որ Շուշին հայկական է, անհարգալից է մեր պատմության հանդեպ․ Էդուարդ Գևորգյան
COVID-19-ի դեմ պայքարում Կառավարության գործողությունների ուսումնասիրման ԱԺ հանձնաժողովը նախագահ եւ փոխնախագահ ընտրեց
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է. տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են
Սոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար․ Պաշտպանը հրապարակել է տեղեկատվական ուղեցույց
Համոզված ենք` նախարարը նշանակելու է այն մարդուն, ում ուղղորդել են մեր դպրոց. Դպրոցի կոլեկտիվի բողոքի ակցիա՝ ԿԳՄՍՆ դիմաց
Ավելին
Ավելին