f

Անկախ

Այս տարի դպրոցներում փոխադրական և ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան


Եկել ենք եզրակացության, որ տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու եւ մայիսին եւս հեռավար կրթություnը շարունակվելու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել եւ նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաեւ քննարկում ենք ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսել, բայց էլի մայիսի ամփոփումից է կախված»,–ասաց նա։

Նախարարն անդրադարձավ դպրոցներում փոխադրական քննություններին. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4–րդ եւ 9–րդ դասարանների ավարտին։ Աշակերտների մինչեւ մարտի 13–ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում ե հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաեւ ավագ դպրոցի 10–րդ եւ 11–րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով»։

Նախարարի խոսքով՝ դպրոցներում չեն իրականացվի նաեւ ավարտական քննություններ. «Ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով ինչ 4–րդ եւ 9–րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորությու է տրվում ընտրել, պահպանել քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական։ Ամփոփումը կատարվում եւ ատեստատները տրվում են մինչեւ մայիսի 25–ը։ Քոլեջների եւ ուսումնարանների ավարտական դիպլոմային պաշտպանություն եւ քննություններ չեն իրականացվում, ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։ Եթե սովորողը գնահատական չունի 2–րդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվում եւ դիպլոմները տրվում են միչեւ հունիսի 5–ը»։

ՀՀ ԿԳՄՍ Արայիկ Հարությունյան

«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Ավելին
Ավելին