f

Անկախ

Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ


ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները։ Դրանք շատ հակասական են։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում մեր տնտեսությունն իրոք նոր հնարավորություններ է գտել։ Քանզի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կլոր 4 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական

արտադրանքի ծավալն աճել է 8,7 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4,5, առևտրի շրջանառությունը՝ 0,2, ծառայությունների ծավալը

(առանց առևտրի)՝ 5,5, էլեկտրաէներգիայի

արտադրությունը՝ 14,8, միջին ամսական անվանական

աշխատավարձը՝ 9,2 (պետական հատվածում՝ աճը 10,5 տոկոս է, իսկ մասնավորում՝ 7,7 տոկոս), արտահանումը՝ 0,2 տոկոսով։ Եվ այս պայմաններում գները «հաջողացրել» են նվազել 0,1 տոկոսով։

Մի քիչ վատ է պատկերը շինարարության ոլորտում (այս տարվա երեք ամսում նախորդի համեմատ կա նվազում 9,4 տոկոսով) և արտաքին առևտրաշրջանառության մեջ (անկումը՝ 4 տոկոս), բայց մակրոթվերը դրանից չեն տուժում։

Կրկնեմ, կարող է թվալ, թե մենք կորոնավիրուսային պայմաններում դրախտի բանալին գտել ենք, սակայն վիճկոմի ներկայացրած մեկ այլ թվեր հուշում են, որ վիճակն իրականում լավ չէ և մակրոտնտեսական միտումները բացասական ուղղությամբ են։

Այսպես, այս տարվա մարտին (երբ կորոնավիրուսն «այո»–ի քարոզից օգտվելով սկսեց արագ տարածվել ու երբ իշխանություններն ստիպված եղան ուշացումով արտակարգ դրություն հայտարարել) նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ունենք ՏԱՑ ցուցանիշի 4,9–տոկոսանոց անկում։

Նույն ժամանակահատվածների համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 1,9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 26,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9,9 տոկոսով, ծառայությունների ծավալը

(առանց առևտրի)՝ 4,8, էլեկտրաէներգիայի

արտադրությունը՝ 1, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 16, արտահանումը՝ 17,4։

Միտումները հիմնականում վատն են նաև երբ համեմատում ենք այս տարվա մարտը փետրվարի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ ավանդաբար մարտը փետրվարի նկատմամբ միշտ աճ է լինում։ Այս տարի այդպես չէ։ Մարտի ՏԱՑ–ը փետրվարին զիջում է։

Կարելի է գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել, որ այս տարվա ապրիլը շատ ավելի վատ մակրոտնտեսական պատկեր է արձանագրելու նախորդ տարվա ապրիլի ու այս տարվա մարտի համեմատ։

Եվ այսպես, ճգնաժամը թակում է բոլորիս դուռը, կորոնավիրուսի տարածման տեմպը լրջորեն մտահոգում է, Ադրբեջանը հոխորտում է, հայ–ռուսական հարաբերություններն իջել են պատմական նվազագույն մակարդակի։ Իսկ ներսում մեզ հրամցնում են սեփականության լկտի վերաբաշխում, քաղաքական հետապնդումներ ու էժանագին շոուներ։

Ստեղծված իրավիճակից ելքը լուրջ հակաճգնաժամային քաղաքականության իրականացումն է՝ պրոֆեսիոնալների, հակաճգնաժամային կառավարման կարողություններ ունեցողների և կոմպետենտ մարդկանց միջոցով։

Հանրությունը պառակտող և հնամաշ «լայվերով» երկար չենք ձգի։ Մեզ Ազգային համաձայնության նոր կառավարություն է պետք՝ իշխանության ներսում առկա առողջ շրջանակների ու կառավարությունից դուրս գտնվող մասնագիտական, քաղաքական շրջանակների ներգրավմամբ։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում տնտեսություն Հայաստան Ազգային վիճակագրական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

Ինչո՞ւ «Հանրաքվեի Մասին» Սահմանադրական Օրենքում Փոփոխության Մասին Նախագիծը Հակասահմանադրական Է Համարվում (4)
Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են
...էս տոն օրով՝ միայն մեկ փաստ հեղափոխության մասին...
Հայաստանում այսօր կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել քան Վրաստանում ամբողջ համաճարակի ընթացքում. Ո՞վ է մեղավոր
Թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը իրականացնելու է տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը
Անկախության օր. ովքե՞ր են խմբագրում, ուրանում մեր պահանջատիրությունը
«Այն քաղաքական ուժը, որը կերտել է Մայիսի 28-ը, այսօր զրկված էր Սարդարապատ գնալու հնարավորությունից». ՀՅԴ ԳՄ անդամ
ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտների գործունեությունը
Զառա Բաթոյանն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. yerevan.today
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. ուղիղ
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստեր կփոխանցվեն ՊՆ-ին՝ «Թովմասյան» Հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից
Նուբարաշենում պարետի որոշումը խախտել է միայն մեկ հանրային սննդի օբյեկտ
Սիրե՛ք Հայրենիքն այնպես, ինչպես այն կա, աջակցե՛ք, զարգացրե՛ք, վայելե՛ք. Արայիկ Հարությունյան
Դատարանը մերժեց Կապանի հայտնի գործով պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը. պաշտպան
Մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Արտակ Զաքարյան
Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն
Կոչ ենք անում Ալինա Նիկողոսյանին հարգել լրատվականների գործունեությունը. Մեդիա պաշտպան
Այդ պատճառով սկսել եմ կասկածել, որ մի՞գուցե նրանք մեր թշնամի հարևաններից կաշառվել են
9 ամսական Գոռը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել. նրան այսօր տուն ճանապարհեցին
Ռուսաստանը ԱՀԿ-ին կորոնավիրուսի դեմ ութ պատվաստանյութ է առաջարկել
Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում. Լատվիայի ԱԳ նախարար
Չինաստանում հայտարարել են, որ երկրում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի ավարտվել
ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո
Վրաստանի ԱԳՆ-ը Հայաստանին շնորհավորում է Առաջին Հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ
Ավելին
Ավելին