f

Անկախ

Կորոնավիրուսի վարակման 62 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 1808-ի. Կա մեկ մահ


Հայաստանում ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 69 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1746 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 1808 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 18547 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 616): Փաստացի այս պահին բուժվում է 931 անձ (մեկ օրում ավելացել է 46-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 848 անձ (վերջին մեկ օրում՝ 15 մարդ), 29 պացիենտ մահացել է:

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից