Ֆրանսիայի Լիլ քաղաքում ծնված տաղանդաշատ հայրենակից Հակոբ Ղասաբյանն իր հրաշալի կատարումներով շաբաթներ առաջ գերեց ֆիրանսիացի հայտնի աստեղերին՝ Լարա Ֆաբիանին, Պասկալ Օբիսպիրոնին, Ամել Բենթին ու Մարկ Լավուանին և ընդգրկվեց համաշխարհային «Ձայնը» նախագծի մասնակիցների թվում։
Բազմաթիվ միջազգային նախագծերի դափնեկիր հայ պատանին հաղթահարել է նաև մենամարտ փուլն ու այսօր ելույթ կունենա կիսաեզրափակչում, որտեղ մարզիչը՝ Պասկալ Օբիսպրոն կընտրի ընդամենը 3 մասնակցի։
Օվլիթ, Վերուշկա, Հակոբ, Աբի, Նեսսա, Բեյբի Ժի, Լյուդի Սոա և Նատան` ով կանցնի նոկաուտի փորձությունը և ով կերգի «Palais des Sports»-ում: Պատասխանը կիմանանք այսօր, ժամը 21-ին TF1 հեռուստաալիքով:
Ի դեպ, հայ պատանին կարանտինի օրերին թաղամասի բնակիչների համար ամեն օր տան պատշգամբից կազմակերպում է փոքրիկ համերգներ։
Տեսնյութերի հղումներ․
The Voice
https://www.youtube.com/watch?v=TLK4GxyT3vc
https://www.youtube.com/watch?v=0Mq86jiEUCI
COVID-19
https://www.facebook.com/watch/?v=3167684313255624
April 24
https://www.facebook.com/watchparty/518870138996763/?entry_source=USER_TIMELINE