Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքի իր էջում ամփոփել է համավարակային իրավիճակը մարզում։ Նա գրում է․
«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք։
Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»։