f

Անկախ

Մեծ Բրիտանիայում զինվորները COVID 19-ից կպաշտպանվեն միջատներին վանող դեղերով


Հայտնի է դարձել, որ Միացյալ Թագավորության զինված ուժերը կստանան միջատներին վանող դեղամիջոցներ որպես նոր կորոնավիրուսից պաշտպանության միջոց։ 

Այդ երկրի պաշտպանության նախարարությունը երեկ հաստատել է, որ պլանավորում է լիմոնի և էվկալիպտի յուղի մզվածք պարունակող միջատներին վանող միջոցների մեծ քանակություն ձեռք բերել։ Միևնույն ժամանակ, բրիտանացի պաշտոնյաները հրաժարվում են որևէ ապացույց կամ հիմնավորում ներկայացնել, որ այդ միջոցներն արդյունավետ կլինեն վիրուսի դեմ պայքարում։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ չկան ապացույցներ, որ մոծակները կարող են վիրուսը փոխանցել։ Չկան նաև փաստեր, որ միջատներին վանող  միջոցները կարող են արդյունավետ լինել։ 

Հայտնի է, որ այդ նյութերը կտրամադրվեն նոր կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության ուժերին՝ 20 հազար զինվորականներին, որոնք արտակարգ դրության պայմաններում աջակցում են ոստիկանությանը և փրկարար ծառայությանը։

Sky News-ի հաղորդմամբ՝ միջատներին վանող նյութերը  կծառայեն որպես պաշտպանության այլընտրանքային միջոցներ։ «Եթե միջատներին վանող միջոցները չօգնեն, հաստատ նաև չեն վնասի»,- ասել է լրատվամիջոցի անանուն մնալ ցանկացող աղբյուրը։

Բացի միջատներին վանող նյութերը, զինվորականներին կտրվեն նաև ախտահանող միջոցներ, ինչպես նաև վիդամին Դ՝ ամրացնելու իմունիտետը։ Բնականաբար, կգործի նաև սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնը։

«Զինված ուժերի պաշտպանությունն ու առողջությունն  առաջնահերթությունն են։ Նրանց առողջությունը պահպանելու և պարտականությունների կատարման համար հասանելի լինելն ապահովելու համար ՊՆ-ն դիտարկում է պաշտպանության լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են օգնել, որ նրանց իմունիտետը ամուր լինի»,- հայտարարել է ՊՆ-ի ներկայացուցիչը։

նոր կորոնավիրուս covid19 Աշխարհում Մեծ Բրիտանիա

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին