Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեմ է «անընկալունակության անձնագրերին» կամ «ռիսկից զերծ լինելու վկայականներին», որով COVID 19-ը հաղթահարած և վիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք բերած քաղաքացիները կազատվեն համավարակի պատճառով հայտարարված արգելքներին հետևելուց։
Նման գաղափար առաջ են քաշել մի շարք կառավարություններ, որոնք առաջարկում են COVID 19-ը հաղթահարած մարդկանց հնարավորություն տալ ճանապարհորդել կամ վերադառնալ աշխատանքի։
ԱՀԿ-ի այսօրվա տարածած հաղորդագրությունում նշվում է, որ մինչ օրս ապացույցներ չկան, որ նոր կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդիկ երկրորդ անգամ չեն վարակվի, անգամ եթե հակամարմիններ ունեն վիրուսի նկատմամբ։
«Նման վկայականների կիրառումը կմեծացնի վիրուսի տարածման վտանգը»,- ասված է ԱՀԿ հայտարարությունում։