f

Անկախ

Ապրիլ 24-ի թելադրանքով


Այս տարի լրանում է նոր ժամանակների մեծագույն հայ հոգևորականներից և հեղափոխականներից Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակը: Հայ ժողովուրդը նշանավոր հոգևորականներին տվել է իր սրտից բխած մակդիրներ՝ Գրիգոր Լուսավորիչ, Մեծն Ներսես, Սուրբ Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Շղթայակիր Պատրիարք (Երուսաղեմ), Վազգեն Շինարար և այլն: «Հայրիկ»-ը ազգի սրտից ու հոգուց բխած ամենից անպաճույճ և սակայն ամենից հատկանշական մակդիրն էր՝ տրված իր իսկ ծոցից ծնունդ առած այս Մեծ վանեցուն:

Այս հոբելյանից բխում է երկու թելադրանք Ցեղասպանության տարելիցի նախօրեին:

Ա.- Խրիմյան Հայրիկի նշանավոր գործերից «Պապիկ և թոռնիկ»-ի մեջ շինական պապիկը, իր թոռնիկի ձեռքից բռնած, տանում է արտ և ասում, թե ինքն ա՛յս հողի հետ է ամուսնացնում նրան և այսուհետև նրանք կլինեն մե՛կ սիրտ և մե՛կ հոգի:

ՀՈՂԸ հայրենիքն է, մեր նախնիների շիրիմներն են, մեզ կյանք տվող մայրն է, պատմությունն է ու ապագան: Հողը կորցրի՞նք՝ շուտով կկոցնենք նաև ազգային մյուս հատկանիշները:

2020-ը և հաջորդ տարին հոբելյանների տարի է.

• 20 օգոստոս 1920` Սևրի դաշնագիր

• 3 դեկտեմբեր 1920 ՝ Ալեքսանդրապոլի (խայտառակ) դաշնագիր

• 16 մարտ 1921՝ Մոսկվայի դաշնագիր

• 13 հոկտեմբեր 1921` Կարսի պայմանագիր

Բացի Սևրի դաշնագրի խոստացած, բայց թղթի վրա մնացած հայանպաստ որոշումներից, մյուս երեքի պարագայում մենք կորցրինք այն ՀՈՂԸ, որի հետ Խրիմյան Հայրիկի պապիկը ամուսնացնում էր իր թոռնիկին:

Պարտադրանքով կամ առանց հայության մասնակցության տրվել են ճակատագրական որոշումներ: Այսինքն՝ օտարներն են չափել, ձևել ու կարել մեր սահմանները: Օտարին հանձնված ՀՈՂԻ պահանջը մեր ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ էությունն է կազմում, որովհետև այդ է թելադրում Հայ դատի իրական ու շոշափելի հետապնդումը: Պատմությունը և անցյալի փորձը թելադրում են կենտրոնանալ իրականանալիի վրա և օդում դղյակներ չկառուցել:

Երկրագնդի մի շարք պետությունների տված որոշումները Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ բարոյական, բայց անհեռանկար հաղթանակներից անդին չեն անցնում, այլ մեզ «պարգևում» են խաղաղ քուն և ինքնաբավարարում միա՛յն: Քաղաքական իրապաշտություն կոչված հասկացություն կա, որը չի կարելի արհամարհել, այլ դրա վրա պետք է հիմնել առաջիկայի մեր անելիք քայլերը և դրա՛նց մեջ պետք է ներդնենք մեր ջանքերը:

Բ.- Խրիմյան Հայրիկի կերպարն ու հոբելյանը թելադրում են նաև անաչառ գնահատման ենթարկել ավելի քան տասնյոթ դարերի անցյալ ունեցող և փառավոր ծառայություն մատուցած Հայաստանյայց եկեղեցու վերջին տասնամյակների գործունեությունը: Այս առաջադրանքով և մա՛նավանդ արդար արժևորման նախանձախնդրության հայացքով Հայ եկեղեցին, իր զանազան հարանվանություններով, մեզ հաճախ երևում է խոցելի և իր առաքելությանն անհարիր գործունեության պատկերով:

Ցեղասպանության ենթարկված միլիոնավոր հայերը զոհվեցին նաև իրենց հավատքին ու Հայաստանյայց եկեղեցուն չդավաճանելու համար, հետևաբար հաջորդ սերունդները և մենք այսօր բարոյական իրավունք ունենք պահանջելու, որ այս մեծ կառույցը, որ հաճախ պետության դերն է ստանձնել, իր առաքելությունը կատարի մեծ նախանձախնդրությամբ, չվերածվի կղերապետության և անթափանցելի խորհրդավոր հաստատության:

Մեր ճակատագրի տերը մե՛նք ենք, և մենք էլ պատասխան պետք է տանք մեր արարքների համար:

Դոկտ. Մինաս Գոճայան  

Լոս Անջելես, 18 ապրիլ, 2020

Աղբյուրը՝  KEGHART 

 

Խրիմյան Հայրիկ Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը Հայ Առաքելական եկեղեցի

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին