Նախօրեին Միացյալ Նահանգներում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հետևանքով 2139 մարդ է մահացել։ Այդ մասին վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Միացյալ Նահանգներում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 840.897 է կազմում, համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է 46,640 մահացու դեպք, իսկ 77 800-ին հաջողվել է բուժվել հիվանդությունից։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: