f

Անկախ

Ի՞նչ միջոցառումներ կլինեն Հայոց ցեղասպանության տարելիցին


Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները մեկնարկում են այսօր 21:00-ին եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո: Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը:

Նա կոչ արեց այդ ժամին պատուհանի մոտ տանել բջջային հեռախոսի լապտերի լույսը, ինչը կխորհրդանշի ձեր ներկայությունը Ծիծեռնակաբերդում: «Վաղը կլինեն Հայաստանի եւ Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը: Անցկացվել է աննախադեպ նախապատրաստական աշխատանք՝ այն տրամաբանությամբ, որ բոլոր հայերը կարողանան ապահովել իրենց խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում: Որոշման հիմքում դրված է քաղաքացիների անվտանգության հարցը, ինչով էլ պայմանավորված է՝ «Հարգանքի տուրք ենք մատուցում հիշատակին՝ հարգելով կյանքը» կարգախոսը»,- ասաց փոխնախարարը:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր հերթին պարզաբանեց, որ առավոտյան 8-ից Հայաստանում մեր հայրենակիցները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 համարին եւ երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյունաշարի վրա տեսնել իրենց լուսավորված անուն-ազգանունը: «Իսկ Սփյուռքի հայությունը կարող է հաղորդագրություն ուղարկել 00 374 33 1915 00 համարին, ցավոք՝ յուրաքանչյուր համարից առավելագույնը 5 անուն, հաղորդագրությունները գովազդ չպետք է պարունակեն: Մեկ հաղորդագրության գինը կլինի ընդամենը 1 դրամ, քանի որ օրենքով չի կարելի ապահովել հաղորդագրության անվճար ուղարկում»,- հավելեց նա:

Վաղը 22:00-ից մինչեւ առավոտյան 6-ը տեղի կունենա միջոցառումների գեղարվեստական մասը: Նախատեսվում է ընդամենը 68 ելույթ՝ 160 մասնակիցներով, բայց փոքր խմբերով՝ միաժամանակ առավելագույնը 5-ական մարդու մասնակցությամբ:

Հայոց Ցեղասպանություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին