Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայում 5,5 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է պրեֆեկտուրայի կենտրոնական մասում:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերվածությունների կամ վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվել:
Օդերևութաբանական գերատեսչոթւյունից հայտնել են, որ ցունամիի առաջացման սպառնալիքը բացակայում է: