f

Անկախ

ՀՀ-ում կարտադրվի քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման համար օգտագործվող իզոտոպներ


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց  «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի 2020-ի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հատկացնել 74,97 մլն դրամ:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ որոշման նախագծի ընդունումը կնպաստի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ բնականոն գործունեության իրականացմանը և գործարկման նախապատրաստմանը:

Նշենք, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ում առկա են ինչպես դեղի արտադրության, այնպես էլ քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման փուլերի համար նախատեսված թանկարժեք սարքավորումները:

Ի սկզբանե, նախատեսված է եղել Կենտրոնը գործարկել 2014 թվականին: Հարկ է նշել, որ թեև, Կենտրոնը ներառված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում», սակայն մասնավորեցումը հնարավոր կլինի իրականացնել միայն Կենտրոնի գործարկմանը պատրաստ լինելու դեպքում:

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն փաստացի գործունեություն դեռևս չի ծավալում և ծառայություններ չի մատուցում, սակայն փաստացի գտնվում է գործարկման նախապատրաստումների ավարտական փուլում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Ֆիզիկայի ինստիտուտում ռադիոիզոտոպերի կենտրոնում ի վերջո կայացել է փաստը, իզոտոպների առաջին արտադրությունն է տեղի ունեցել, որը օգտագործվում է քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման համար. «Հիմա առողջապահության նախարարը կասի, որ այդ իզոտոպները առողջապահության համակարգում օգտագործելու ենք ախտորոշման նպատակներով, եւ պարոն Ավինյանը կասի, որ գտել ենք այս կենտրոնի կառավարման մոդելը, սա կնշանակի, որ եւ առողջապահության, եւ գիտության ուղղությամբ եւս մեկ քայլ ենք անում մեր երկրի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չլիներ, կենտրոնն արդեն կկարողանար ընդունել իրական պացիենտներ, կատարել իրական հետազոտություններ. «Այս տարի այս կենտրոնը պետությունից ոչ մի օժանդակություն չի ստացել: Մենք հարցը լուծել ենք մեր այլ ՓԲԸ-ից փոխառություն տալով: Մնացել է երկու փուլ գործարկման համար՝ մի քանի կարեւոր նյութի տեղափոխում Բելգիայից, եւ այդ նյութերով լբորատորիայի վերջնական գնահատում, որը պայմանավորվել ենք հեռակապով անել, քանի որ մասնագետներն էլ չեն կարողանում գալ:

Քանի որ սա չունեինք, մեր քաղաքացիները գնում այլ երկրներում էին հետազոտվում: Հիմա մի վիճակ է ստեղծվել, որ չեն էլ կարողանում գնալ այլ երկրներ, այդ թվում հարեւան Վրաստան կամ Ռուսաստան: Դրա համար սա օրախնդիր հարց է»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ եթե որոշվի, որ պետությունն է կառավարելու այս հիմնարկը, մենք պատրաստ ենք ստանձնել այդ լիազորությունները:

ՀՀ Կառավարություն

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին