f

Անկախ

Ուշագրավ ուրվագծեր երևելիների հոբելյանական դիմապատկերին


․․1874թ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով հրատարակվել է հայկական էպոսի պատումը, որը 1873թ․ Մշո գավառում գրի է առել հայ բանահյության մեծ երախտավոր Գարեգին Սրվանձտյանը։ 

Մեծ հայագետ Մանուկ Աբեղյանն էլ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին վանքի ծառա նահապետից, ում ասում էին Նախո քեռի, գրի է առել էպոսի նոր տարբերակ «Դավիթ և Մհեր» վերնագրով։ Հետո այդ Նախո քեռու մասին պատմում է Պարույր Սևակը «Անլռելի զանգակատուն» պոեմում, նրան նվիրելով 83 տող։

 Ես ժամանակին պատիվ եմ ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահում տեսնելու ճանաչված նկարիչ, ժամանակին ճեմարանի ուսուցիչ Վարդգես Սուրենյանցի «Նախո քեռին» նկարը, որտեղ վերջինս Մոկս նահանգի (նա այդ նահանգի գինեվանց գյուղից էր) ազգային տարազով էր։ 

Լուսահոգի Ալբերտ Փարսադանյանի «Գիտելիքների շտեմարան» երկրորդ գիրքը մեզ տեղեկացնում է, որ էպոսը պատմելու պահին Նախո քեռին եղել է մոտավորապես 35 տարեկան։ Մ․ Աբեղյանի վկայությամբ Նախո քեռին պատմելիս այնքան է ոգևորվել, որ որոշ հատվածներ երգել է։ Մեզ ցավոք չեն հասել նրա կատարումների Կոմիտասյան ձայնագրությունները։ Նախո քեռին վկայել է, որ էպոսը ունեցել է 40 ճյուղ, որ իմացել է իր հայրենակիցներից մեկը, բայց նա գնալով Պոլիս չի վերադարձել։ Նախո քեռու մասին հիշատակություններ կան մինչև 1914թ․։ Նա քառասուն տարի ապրել է Էջմիածնում։ Մի անճաշակ  քար է ծածկում նրա գերեզմանը։ Նրա եղբոր թոռը՝ Խաչիկ Ասլանյանը հետագայում կազմել է իրենց տոհմածառը, որի նահապետը եղել է Հովհաննեսը, ով ունեցել է երեք տղա, մեկը նահապետն է՝ Նախոն։ Նա էլ ունեցել է երեք աղջիկ՝ Ալմաստ, Սիսե, Դիլբար։ Դիլբարը Հայաստան չի եկել, Սիսեն գաղթի ճանապարհին անհայտ կորել է, Ալմաստը ամուսնացել է մի քահանայի հետ և հեռացել։

․․․ Այս տարվա Մարտ ամսին լրացավ հռչակավոր հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 155 և Վարդգես Սուրենյանցի ծննդյան 160-ամյակները։ Տարին հոբելյանական է նաև Գարեգին Սրվանձտյանի (1840-1892թթ) համար։ Ափսոս, որ հոբլյանները մեզ մոտ հաճախ մնում են աննկատ՝ ընդհամենը մի քանի կցկտուր գրառումներ սոցցանցերում և էլեկտրոնային թերթերի էջերին։ Այս անգամ էլ մեր վերաբերմունքը փորձենք ծածկել կորոնավիրուսի և արտակարգ դրության քողով, թե՞․․․ 

Այս սեղմ հրապարակումը թող դառնա համեստ ուրվագիծ մեր երևելիների գունեղ մտապատկերին։ Թերթենք պատմության էջերը ու օգտվենք երևելիների անավարտ դասերից։

Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»

Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Ավելին
Ավելին