f

Անկախ

ՄԻ ՇԵԿ, ՄԻ ԹՈՒԽ.../ ԱՐևԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՇԱՐՔԻՑ/


Երջանիկ են նրանք, ովքեր իրենց տատերի փեշերից բռնած են առաջին անգամ ոտքի կանգնել, հետո նստել իրենց պապերի ուսերին ու առաջին անգամ այդ երկնաքեր թվացող բարձունքից նայել աշխարհին; 

Ես իմ Սաթենիկ տատի փեշերից բռնած եմ ոտքի կանգնել, բայց բախտ չեմ ունեցել ՇՈՒՇԵՑԻ ԹՈՎՄԱՍ/ԹՈՒՄԱՍ/ պապի ուսերին նստելու; Պապիս հիշելիս, Սաթենիկ տատս ասում էր.,,-Գրիշը փորըմս էր... Թումասին Թիֆլիս տարան... Է՜ն տանիլն էր...,, Այսքանով ավարտվո ւմ էր Թովմաս պապիս պատմություն ն ու շատ բան մնում տատիս խորհրդավոր լռության ետևում; Մեծ բան չէր պետք խորհրդավոր լռությ ունը հասկանալու՝ Թովմասն իր հոժար կամքով չէր Թիֆլիս գնացել... տարել էին... ու է՜ն տանելն էր... Թեկուզ խունացած, մի լուսանկար անգամ չէր մնացել պապիս պատկերով, ու երբ տատիս հուշերի միջից նրա ապտկերն հանելու փորձ էի անում, ասում էր. -,,-Հրեն, հըրողբերդ, Թումաս պապդ ա, ընդի տրած...,, Գյուղի տարեցներն էլ, որոնց հիշողության մեջ դեռ կար Թումասը, հորեղբորս համար նույնն էին ասում,, ,,-Թումասը կըլոլած, ընդի տրած...,, Ինչ նման են ԿԸԼՈԼ-ԿԼՈԼԱԾ, ԿԼՈՆ-ԿԼՈՆԱԾ բառերը, նաև իմաստով; Շեկ, կապուտաչ, թիկնեղ տղամարդ էր հորեղբայրս; ,,-Բա ես խի՞ չեմ շեկ, կապտաչ,,- նեղսըրած հարցրել եմ Սաթենիկին;,, ,,-ՏՅՈՒ էլ/Դու էլ/ ինձ ես քաշել,,- ասում էր Սաթենիկն ու հեռավո՜ր, չսփոփված ափսոսանքով հիշում.,,-Ռոզիկն էլ էր շեկ...,, Եթե մեր հորաքրոջ մասին էր խոսքը, ընդհակառակը, հնդիկի պես թուխ, ճակատին էլ նշան՝ խալ ուներ մեր Ռոզիկը; Երբ նրան ուզելու էին եկել, փեսացու Հրանտը հատուկ ինձ համար ջեմով կարամել էր բերել, գինի էլ էին բերել, բայց սեղանին էր դրվելու էն ժամանակ, երբ հայրս ու հորեղբայրս կհամաձայնեին իրենց քրոջը Հրանտին տալու, իհարկե, հորաքրոջս անպայման հարցնելուց ու ,,ՀԱ-ն,, լսելուց հետո; Իմ բաժինը ոչ հորաքրոջս ,,ՀԱ-ն,, ասելուց էր կախված. ոչ էլ նրա եղբայրների համաձայնությունից; Համաձայնեցին; Հարսանիքի օրն էլ որոշեցին; Աշնանը; . . ......Ամեն նոր տարվա առաջին օրը փեսա Հրանտը հորաքրոջս հետ, որպես ՀԵՐԱՆՑ ՏՈՒՆ, գալիս էին մեզ շնորհավորելու;

 Փեսա Հրանտը էլ ջեմով կարամել չէր բերում ինձ համար՝ ,,ՀԱ-ն,, ասել պրծել էինք... Գրական հայերենով էր խոսում մեր փեսան; Հիշում եմ, միշտ նույն փողկապն էր կապում, անկախ վերնաշապիկի գույնից ու որակից; Հարսանիքին էլ նույն փողկապն էր; Երբ նրա գրական, հորեղբոյրս ասած գրաբար, հայերենից հոգնում էր հորեղբայրս , առանց քաշվելու ասում էր.,,-Մի էդ թոկը՝/ի նկատի ուներ փոխկապը/, ճտիցդ հանի, մեր լիզվովը խոսա, զատ հըսկանանք...,, Ինչպես ձայնապնակն են շրջում, փեսա Հրանտը լեզուն իսկույն շուռ էր տալիս ու մեր բառբառին անցնում.... Սաթենիկը բացեց թուխ ու շեկ Ռոզիկների գաղտնիքը. Հորս ու հորեղբորս արանքում Ռոզիկ անունով աղջիկ էր ունեցել տատս, շեկ, կապտաչ, ոսկեծամ.... ,,-ԸՐԷԳԱԿ էր, ըրէգակ....,,-այսինքն՝ ԱՐև ԷՐ, ԱՐև... Համաճարակի տարի է եղել, ոչ դեղ, ոչ դարման...;;,,-Ճանճի պես ժողովուրդը կորչ ըմ էր ,,, Իմ Ռոզիկն էլ մին օրվա միջին քյնաց..,, Հիշո ւմ ու մխում էր Սաթենիկը...

 Չգիտեմ, արդյոք հիմա կա՞ այդ ավանդույթը , թե չէ, բայց այն տարիներին ավանդույթ է եղել՝ մահացած երեխայի շորերը նվիրել անվանակից հասակակցին; Ապրեսանց Ռոզիկը, ոսկեծամ Ռոզիկի խաղընկերն ու հասակակիցն էր; Հայրս վաղամեռիկ քրոջ շորերը նվիրել է հնդիկի պես թուխ, թխահեր սևաչ ՌՈԶԻԿԻՆ՝ ԵՐԿՐԱՅԻՆ ՀՈՐԱՔՐՈՋՍ.... Թե հավատանք Սաթենիկ տատիս հաշվարկներին, մեր ցեղում ծնված, ծնվող ՇԵԿ, ԿԱՊՈՒՏԱՉ թոռները, ծոռները Շուշեցի ԹՈՎՄԱՍ պապին են քաշել, ԹՈՒԽԵՐՆ ՈՒ ՍևԱՉՆԵՐԸ՝ ՍԱԹԵՆԻԿԻՆ.... 

Սպարտակ Ղարաբաղցյան

22.04 . 2020.

Սպարտակ Ղարաբաղցյան էսսե Արցախ ՖԲ Գրառում

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին