Փարիզի ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ:
ՊՍԺ-ն նոր՝ ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կառաջարկի Մբապեին, որպեսզի 21-ամյա հարձակվողը հրաժարվի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մտադրությունից:Նշվում է, որ ֆրանսիական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա համաձայնության հասնել Մբապեի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 33 հանդիպման, խփել 30 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: