f

Անկախ

Կերպարափոխության վապետները. Ահարոնի ու Նիկոլի զուգահեռները


2018֊ի հուլիսին էր, երբ մեկ էլ հասկացա, որ հեղափոխությունը սուտ էր, Նիկոլ Փաշինյանը խաբել է, տեղում մտքիս եկավ «Նախնական վախ» Primal Fear ֆիլմը. փաստաբան Վեյլը(Ռիչարդ Գիր), գայլ իրավաբան, ջոկող, ցինիկ։ Նա վերցնում է Արքեպիսկոպոս Ռաշմանի դաժան սպանության մեղադրանքով բռնված Ահարոն Ստեմպլերի(Էդվարդ Նորտոն) գործը։ 

Պատանի 18 տարեկան տղա, սկզբում անմեղ դեմքի արտահայտությամբ, շատ համոզիչ ո՜նց է ֆռցնում Վեյլին թե ինքը չի սպանել, անմեղ տղա է։ Հետո որ բացվում է սպանության մոտիվացիան, էլ տեղ չունի խաբելու, էլի ֆռցնում է՝ իրան գժի տեղ է դնում, թե անձի եկվություն ունի՝ ու էն մի անձն է սպանողը, իսկ Ահարոնը խեղճ, անմեղ տղա է, ինքը չգիտի ով է սպանել, ուրեմն, չի էլ հիշում այն ինչ իր երկրորդ եսն է անում։ Բոլորին, նյարդաբանին, դատախազին, դատավորին, փաստաբանին էլ հետը էնպես է ֆռցնում, որ դատարանը տղային ուղարկում է հոգեբուժարան։ 

Մեկ էլ Ահարոնը հենց իմանում է որ մահապատժից պրծավ, արդեն երրորդ, իր իրական կերպարանքն է ստանում ու խնդալով Վեյլին ասում ՝լավ կրինք չէ՞ գործը։ Վեյլը շշմում է, ո՞նց ֆռցրեց իրեն՝ փորձառու, կրիմինալ գործերում վարպետ փաստաբանին, էն էլ երկու անգամ ։ Էդվարդ Նորտոնը մի մարդու մեջ երեք դերն էլ հիանալի է խաղում, 27տարեկան տղան Օսկարի է ներկայացվում։

Որ 2008֊ին Լևոն Տեր֊Պետրոսյանը կրկին հայտնվեց, որ նախագահ դառանա, նրա հետևից գնալու էին կամ իշխանության ախորժակ ունեցողները, կամ դատարկ մասսան, փողով գոռացողներին չհաշվենք, քանի որ արդեն գիտեիր ով է, չէր կարող ֆռցնել, մի անգամ նախագահ եղել էր, երկիրը վարի տվել, ու հենց կրկին երկիրը սկսել էր վատից լավից շնչել, ռևանշ էր վերցրել։ Իսկ, այ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չէր ունեցել, ԼՏՊ֊ի գրոհային հրամանատա՞րն էր, լավ, չհիշենք էս պահին, երկիրը ճահճացել է, տասը տարում 300հազար արտագաղթ, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր իշխանությունը հավերժացնում է, ո՞նց կանգնեցնել, ամեն մեկին հիմա հո խոշորացույցով չենք նայելո՞ւ։ 

Ու լիքը մարդ տարվեց հեղափոխությամբ։ Իհարկե, որ մի քիչ զգացմունքները ճնշեին, սթափ դատեին, պարզ կլիներ որ մենակ ԼՏՊ֊ի զինակից լինելու ու մարտի 1֊ին արյունահեղություն հրարհրելու պատճառով չի, որ Նիկոլ Փաշինյանը մերժելի է, նաև նա է երկրի լրատվական դաշտի ապականման հիմնադիրներից մեկը ու պարզ չէ՞ր, որ իշխանության առնելու դեպքում երկիրն է ստերով ապականելու։ Բայց մի բան էդքան էլ պարզ չէր, հեղափոխությունը արվում էր Սերժին հեռացնելու և ոչ թե Նիկոլին միապետ դարձնելու համար, Սերժին մերժես, որ քաղաքական դաշտը բացվի, հասարակությունը ինքնակազմակերպվելու շանս ստանա, ո՞վ կսպասեր որ ամբոխը հասարակություն չի ուզում դառնա, և փրկչի տեղ կդնի ու գլխին կնստացնի Փաշինյանին, հա, փողոց փակել, ցույց մույց, այսուհանդերձ, մասսայի աչքում հրաշագործություն էր էն որ մեկը ցուպը ձեռքին Գյումրիից Երևան է քայլելով գալիս, մեկ էլ երկրի ղեկավարը հրաժարական է տալիս, , ու տեղը գալիս նստում այս հետիոտնը։

Ինչևէ, Ահարոնը երեք դեմք է ցույց տալիս, Նիկոլ Փաշինյանը քանի՞սն ունի, 2008֊ի մարտի մեկի ֆաշի՞ստը որ գոռում էր «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» 2018֊ի ապրիլ֊մայիսիյան Սուրբ Ֆրանցիկսոյի երանգներ ստացող Գանդիի կերպարա՞նքը որ «սիրո, համերաշխության ու հանդուրժողականության քարոզ էր անում, թե՞ դատարանի դռներ փակելու հրանահանգ տվող անմեղսունակը։ Դեմքերը շատ են, բայց խնդրեմ, նրա երկու իրարամերժ դեմքերը.

Նիկոլ Փաշինյան

2013 հոկտեմբեր, Ազգային ժողովում(լինքը մեկնաբանության մեջ)

Հայաստանում այսօր 1 միլիոն 146հազար մարդ աղքատ է ու այս մարդիկ ամեն օր լուրի են սպասում թե ինչ կանի այսպես կոչված քաղաքական էլիտան իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար և ահա այսօր նրանք կստանան չակերտավոր «բարի լուրը» որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձերը, ինչ է սա եթե ոչ ցինիզմ աղքատության հուսահատության, արտագաղթի ֆոնին։ (ապա ծաղրում է որ հաշմանդամների թոշակը բարձրացնում են ընդամենը 1400 դրամով)

....

Չնեղանաք պիտի ասեմ, դեռ գոհ եղեք որ ԱԺ պատգամավորին չեն նույնացնում կառավարության թղթերը դակողի հետ որովհետև ինչ բերում են դակում ենք, օրենք ենք սարքում, կարո՞ղ եք հիշել մի օրենսդրական նախաձեռնություն որ կառավարությունը հեղինակել ու չի կարողացել անցկացնել խորհդարանում, չեք կարող։

2019 փետրվար

Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի.

2018 հոկտեմբոր

Որտեղ գնում եմ, ասում են աշխատանք լինի աշխատենք, հետո հարցուփորձ ենք անում, հիսուն մետր էն կողմ աշխատանք կա թափուր, և սեփականատերը ասում է 4 տարի ա ես չեմ կարում 2 մարդ ընդունեմ աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու: Ինչի՞ չեն գալիս աշխատելու, որովհետև աղքատության նպաստ են ստանում, որովհետև մտածում են՝ երբ որ աշխատեն, էդ աղքատության նպաստից կզրկվեն: Մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան։ Հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան։

350 հազար մարդ Հայաստանում աշխատում է, և դա բաժանվում է 800.000 մարդու մեջ։ 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց՝մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը ձրի դարձրու, մեր ճանապարհները կառուցի, մեր թոշակները բարձրացրու, մեր աշխատավարձերը բարձրացրու։ 350.000 մարդ ճռռում ա, 800.000 մարդ ուզում ա որ ավելի շատ ճռա»։

...

2019ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գաղտնի հրամանով նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը բարձրացրեց 500հազարից ֊1 միլիոն դրամով, իսկ թոշակներն էլ բարձրացրեց ընդամենը 3 հազար դրամով, որ շրխկացնում է ամեն թոշակառուի դեմքին՝ թե ինչ եք ուզում, թոշակներդ բարձրացրել եմ։

Իսկ ԱԺ֊ն էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական դակիչը, նույնիսկ հակասահմանդրական հանրաքվեի նախագիծը իր իմքայկալան 88 պատգամավորները մի մարդու պես դակեցին

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին