f

Անկախ

ՄԱԿ-ում նախազգուշացրել են COVID-19 համաճարակի պատճառով համաշխարհային սովի սպառնալիքի մասին


 ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին  հայտարարել է, որ մի քանի ամսվա ընթացքում մարդկությունը կարող է բիբլիական սովի բախվել, եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար: Գրում է Gazeta.ru-ն։

Բիզլին նշել է, որ կորոնավիրուսը ոչ միայն լուրջ սպառնալիք է մարդու առողջության համար, այլ  նաև գլոբալ հումանիտար աղետ, որի արդյունքում հակամարտությունների  գոտում ապրող միլիոնավոր խաղաղ բնակիչներ կարող են սովի շեմին հայտնվել:

«Իրադարձությունների  վատթարագույն  զարգացման  դեպքում մոտ 30 երկիր սովի  կբախվի», - ասել  է  Բիզլին՝ հավելելով, որ այս խնդիրը սպառնում է 265 միլիոն մարդու:

2019 թ․  դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին  Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության   հարուցիչ նոր տեսակի  կորոնավիրուսն  է  դարձել, որին տրվել է  COVID-19  պաշտոնական անունը:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի  պանդեմիայի բռնկման մասին:

Աշխարհում ՄԱԿ 2019-nCoV կորոնավիրուս սով

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին