Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում 56 տարի շարունակ միասին ապրած զույգը նույն օրը բուժվել է կորոնավիրուսից։ Գրում է Gazeta.ru-ն։
77-ամյա Սիդնի Մուրը և նրա 76-ամյա կինը՝ Ջինը հոսպիտալացվել էին ապրիլի 10-ին և նրանց նույն բաժանմունքում էին տեղավորել, որպեսզի ամուսիններին չբաժանեն։ Զույգը ծանոթացել է 16 և 15 տարեկան հասակում և միասին ապրել ամբողջ կյանքի ընթացքում:
5 օր անց ամուսինները դուրս են գրվել հիվանդանոցից և այժմ երկուսն էլ ապաքինվում են տանը: Երկուսի մոտ էլ դեռևս հազ և թուլություն է առկա:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: