Կուրիլյան կղզիների մոտ 5.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղին: Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 9.50-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիմուշիր կղզուց 153 կմ դեպի արևելք: Գրանցված երկրաշարժի օջախի խորությունը 62 կմ է կազմել:
Նշվում է, որ Կուրիլյան կղզիներում ցնցումները չեն զգացվել: