f

Անկախ

Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը


Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը  հայտարարել էր, որ պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը։

Սակայն դժգոհությունը միայն հայտարարություններով, սոցցանցերում կատարված գրառումներով չսահմանափակվեց։ 

Թուրքիայում Ասլան Նեֆերլեր կեղծանվամբ ներկայացող թուրքական հաքերների (ցանցահեն) խումբը  «Twitter»-ում հայտարարություն է տարածել, որ իրենց կիբեռ հարձակման թիրախում են հայտնվել Չինաստանի մի շարք հաստատությունների կայքէջերը։

Գրառման մեջ նշվել է, որ նրանք կոտրել են նաև Չինաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը (en.moj.gov.cn)՝ խափանելով այն։

«Կրկին այցելեցինք Չինաստանի արդարադատության նախարարություն։ Խափանեցինք այն։ Կորոնավիրուսի հարցում աշխարհին ստեցիք և կեղեքումների ենթարկեցիք ույղուր թյուրքերին։ Մենք էլ Ձեզ այցի եկանք»,-ասվում է գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։

Չինաստան թուրքական հաքերներ խմբագրի ընտրանի

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին