Ալիևը Մյունխենում հստակ ասեց՝ փուլային տարբերակ, Փաշինյանը չհակադարձեց, չհերքեց։ Լավրովը ասում ա փուլային տարբերակ, Փաշինյանը չի հերքում։ Ակնհայտ ա, որ էդ մակրո-մինի-հեղափոխություններով առաջ գնալը ոչ-մի պրոդուկտիվ արդյունք չի տալու։
Երբ համանախագահները հայտարարում են, որ կորոնավիրուսի պանդեմիան պետք ա ամրացնի հրադադարի ռեժիմը ու մենք ադրբեջանական անօդաչու սարք ենք խոցում նույն օրը, դա նշանակում ա, որ ցանկացած պրոգրես, ցանկացած առաջընթաց ցանկացած պահի փոզմիշ կարա լինի Ադրբեջանի պատճառով, չկան երաշխիքներ, չկան պատժիչ մեխանիզմներ։
Հետևաբար հայկական կողմի համար միակ ընդունելի տարբերակը փաթեթայինն ա՝ ամեն ինչ ու միանգամից որոշել, եթե չէ, ապա ոչինչ որոշված չի պրինցիպով։ Դա մեզ տալիս ա հնարավորություն ավերջ ձգել բանակցությունները, քանի որ իհարկե բոլոր դրույթները միանգամից համաձայնեցնել անհնար ա։
Ադրբեջանին պետք ա փուլային տարբերակը շնից մազ պոկելու պրինցիպով, նույնիս փոքրիկ առաջընթացը իրենց հանրությանը կներկայացվի որպես մեծ հաղթանակ հօգուտ իրենց։ Նույնիսկ լրագրողների փոխայցը կարողացան մատուցել էդպես։
Հետևաբար այդ ծուղակից պետք ա հնարավորինս արագ դուրս գալ, չկա փուլային տարբերակ մեր համար։ Կամ միանգամից բավարարվում են մեր պահանջները, կամ իմիտացիա ենք անում,որ բանակցում ենք ևս 25 տարի։