f

Անկախ

Պետության կողմից իրականացված ծրագրերը համակարգային լուծումներ տալու համար բավարար չեն. ՀԱԳՄ


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ապրիլի 21-ին հրավիրել է այս ամսվա արդեն երրորդ նախագահության ընդլայնված հեռավար նիստը՝ քննարկելու համար թագավարակով պայմանավորված տնտեսությունում ստեղծված իրավիճակը, խնդիրների հաղթահարմանն ուղղված գործադիրի իրականացրած ծրագրերի ընթացքը, տարբեր ոլորտներում կուտակված խոչընդոտերը, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԳՄ լրատվական ծառայությունը։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով նախորդ նիստերից հետո ձեռնարկված քայլերը՝ նշել է, որ տնտեսության հատվածին ուղղված Կառավարության ծրագրերում տեղ են գտել նաև միության կողմից արված մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ շինարարության և այլ ոլորտներում աշխատանքները վերսկսելու որոշումը, ընթացքի մեջ են այլ առաջարկների քննարկումը։

Անդրադառնալով բեռնափոխադրումների դժվարություններին՝ Արսեն Ղազարյանը ներկայացրել է փոխադրումների ժամկետների երկարելու պատճառները։ Միաժամանակ նշվել է, որ չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակերը զգալիորեն թեթևացել է, գրեթե նախկին ռեժիմով են մեր մեքենաները դեպի Ռուսաստան ուղևորվում և գալիս։ Այն տագնապները, որոնք առկա էին մարտի վերջին ու ապրիլի առաջին կեսին, կարելի է համարել հաղթահարված։

Արտակարգ իրավիճակի ռեժիմով են իրականացվում Իրանից կատարվող փոխադրումները․ բեռները գալիս են մինչև ազգային տերմինալ, իսկ նրանք, որոնք հնարավոր չէ վերաբարձել, ուղեկցությամբ հասնում են մինչև Երևան։

Վրաստանում մտցված կարանտինային ռեժիմը, ընդհանուր առմամբ, մեծ խնդիրներ չի առաջացնում․ բեռնափոխադրող մեքենաներն ուղեկցվում են, և, եթե մինչև ապրիլի 10-ը որոշակի խնդիրներ ծագում էին, ապա ներկա դրությամբ Սադախլոյից մեքենաները Վլադիկավկազ գնում և վերադառնում են 4-6 օրում։ Որոշակի խոչընդոտներ կան կոնյակի արտահանման առնչությամբ․ Ռուսաստանը ընտրողաբար նմուշներ է վերցնում փորձաքննության համար, և մեքենաները մի քանի օր ապասում են, մինչև կստացվեն արդյունքները։

Մասնակիցներն արձանագրել են, որ ներկայումս գործադիրի աջակցությունը գերակշիռ մասով ունի սոցիալական, և ոչ թե տնտեսական ուղղվածություն։ Մինչդեռ գործատուների առջև այսօր ծառացած գլխավոր հիմախնդիրներից է աշխատատեղերի պահպանումը։ Կառավարության օժանդակությունների ուղղությունը պետք է լինի դեպի գործարարությունը՝ ուղղակի, հարկերի հետաձգման և այլ եղանակներով։ Ստանալով լրացուցիչ ռեսուրսներ՝ գործատուները կկարողանան պահպանել աշխատատեղերը, ինչը պետությանը հետագայում կազատի լրացուցիչ սոցիալական բեռից։

Գործարարները խնդիրներ ունեն սպասումների և կանխատեսումների ձևավորման առումով, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում ընդհանուր տնտեսության վրա։ Անհրաժեշտ է, որ գործարարներն ու պետական կառույցները համատեղ ուժերով սպասուներ ձևավորեն, կանխատեսելիություն ապահովվի։ Ներկա պահին համատարած անորոշություն է, ինչը տնտեսվարողին ծանր կացության մեջ կարող է գցել։

Այս անորոշությունն անդրադառնում է նաև շինարարական մրցույթների կազմակերպման վրա․ կառուցապատողները դժվարանում են գնային առաջարկներ անել։ Իբրև օրախնդիր՝ շեշտվեց բանկային համակարգի զգուշավորությունը վարկեր տրամադրելու գործում։ Վերջինս իր հերթին պայմանավորված է վարկառուների՝ հետագայում վճարունակության անորոշությամբ։

Բավականին լուրջ խնդիրներ են ծագել թեթև արդյունաբերության ոլորտում։ Ընկերություններից շատերը կորցրել են դրսի իրենց պայմանագրերն ու պատվերները, մեծ վնասներ են եղել նաև ռուբլու փոխարժեքի տատանման հետևանքով։ Բարդություններ են ծագել աշխատակիցներին վճարելու, պահելու հարցում, ինչն, ինքնին, լուրջ կապիտալ է։

Ըստ ելույթ ունեցողների՝ օգտակար կլիներ, եթե թեթևացվեր պետական բյուրոկրատիան։ Պակաս կարևոր չէ պետության աջակցությունը ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլ նաև պետական գործառույթի առավելագույն թեթևացմամբ, ընթացակարգերի պարզեցմամբ։

Ընդգծվել է, որ հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի պատական մարմիններն ուշադրություն դարձնեն, ժամանակին պատասխանեն տնտեսվարողների բարձրացրած խնդիրներին։ Կարևորվեց գործարար համայք-գործադիր իշխանություն երկխոսության առավել աշխուժացումը։

Նիստում անդրադարձ է եղել նաև համավարակի պայմաններում ընկերություններում աշխատանքների անվտանգ կազմակերպման միջոցներին ու եղանակներին։

«Մեր միության առանձնահատկությունն այն է, որ համախմբում է ամենատարբեր ճյուղերի ներկայացուցիչների, հաճախ նաև՝ մրցակից ոլորտների։ Համանման քննարկումների միջոցով փորձ է արվում հնարավոր իրատեսական ու ճիշտ լուծումներ գտնել տնտեսական առկա հիմնախնդրների համար։ Ինչ խոսք, առկա է կառավարության քայլերի ազդեցության արդյունավետության բարձրացման խնդիր։ Թե բանկային, թե տնտեսության ոլորտներն ունեն գործադիրի անմիջական ուղղորդման և աջակցության կարիքը։ Պետութունը պետք է խիստ պահանջներ դնի և կարգավորումներ տա՝ ավելացնելով դեպի տնտեսություն ուղղվող ռեսուրսները։ Մինչ օրս իրականացված ծրագրերը որոշակի արդյունքներ տալիս են, սակայն ճգնաժամի հետևանքները կասեցնելու, համակարգային լուծումներ տալու համար դրանք բավարար չեն»,-ամփոփիչ խոսքում նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին