Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8338 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, երկրում ընդհանուր առմամբ 370 680 դեպք է հայտնաբերվել:
Ընդ որում՝ երրորդ օրն անընդմեջ երկրում կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցում է մեկ օրում հայտնաբերված նոր դեպքերի թվին։ Օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 11.079 հիվանդ: Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինված հիվանդների թիվն աճել է մինչև 142208-ի:
Մեկ օրում գրանցվել է 161 մահ: Ռուսաստանում այս ամբողջ ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է 3,968 մարդ:
Ընդհանուր առմամբ, աշխարհում հայտնաբերվել է COVID-19- ի ավելի քան 5,6 միլիոն դեպք, ապաքինվել է ավելի քան 2,4 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 350 հազար հիվանդ: