Հայերեն   English   Русский  
Նկարիչների միություն
Մինչև մայիսի 30-ը արվեստասեր հասարակությունը կարող է առնչվել նկարչուհի Մարիամ Գալստյանի արվեստին․ Նկարիչների միության շենքում գործում է «Հայացք ներսից» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Մարիամի աշխատանքներից 119-ը։ Սա երիտասարդ նկարչուհու 5-րդ անհատական ցուցահանդեսն է։
«Պիտի չանեին նման բան, այն էլ նման բիրտ ձևով: Ուղղակի անհեթեթություն է, որ բուլդոզերով տան-քանդեն, հետո իմիտացիա անեն, թե իբր շենքի կառուցման ժամանակ վերականգնելու են»,-Անկախ-ի հետ զրույցում իր վրդովմունք է հայտնում Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով Խորենացի 13 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քանդմանը:
Հայաստանի նկարիչների միությունում սեպտեմբերի 7-ին, ժամը 18:30 կբացվի Շուշան Սարգսյանի աշխատանքներն ամփոփող «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը:
Շուրջ 30 տարի արվեստաբան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանն իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է հայ նկարիչների կենսամատենագիտությունը կազմելուն։ Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող և Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս լինելով հանդերձ՝ նա նաև ժամանակ է գտնում հոբբի դարձած, բայց հայ մշակութաբանության համար չափազանց մեծ արժեք ունեցող գրքի վրա աշխատելու համար։
2015թ.-ի մարտի 28-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացավ դասական արվեստի վարպետներից ևս մեկը, հնաբնակ երևանցի, ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:
Կանանց միամսյակին ընդառաջ «Անկախը» զրուցել է նկարչուհի, Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, ՀՀ նկարիչների միության անդամ Նունե Աղբալյանի հետ: Նա առաջիններից մեկն էր, ով Հայաստանում սկսեց զբաղվել բատիկ արվեստով:
Այսօր Նկարիչների միությունում բացվեց գեղանկարիչ Լեմս Ներսիսյանի «Բազմաձայն պատարագ»խորագրով ցուցահանդեսը:«Բազմաձայն պատարագ» ցուցադրությունը ներկայացնում է 1915թ. թուրքական ոճիրներին եւ Հայոց Ցեղասպանությանն առնչվող աներեւակայելի ողբերգական իրողությունները՝ օտարերկրյա նշանավոր քաղաքական գործիչների, պատմաբանների, ճանապարհորդների, իրավաբանների, գրողների մեկնություններով:
Նկարիչների միությունում տեղի է ունեցել Հայաստանի Վաստակավոր նկարիչ Գարիկ Սմբատյանի 85 ամյակին նվիրված ցուցահանդես:
Նոյեմբերի 11-ին մեկնարկեց /Մի կտոր կրակ/ ուսանողական մրցույթ-փառատոնը: Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները ցանկություն ունեն այն դարձնել ամենամյա տոն: Մրցույթ-ցուցահանդեսի բացման արարողությունը Նկարիչների միությունում էր, որտեղ այս օրերին ցուցադրվում են միայն ուսանողական աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկական աշխատանքներ: Ներկայացված է 18-35 տարեկան ավելի քան 150 երիտասարդների աշխատանք: Հեղինակները երիտասարդ պրոֆեսիոնալ ստեղծագործողներ են: Ժյուրին տարբեր անվանակարգերում ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: