Հայերեն   English   Русский  
Տիգրան Մանսուրյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնա­ռու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­նով:
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ներկայացրեց հատվածներ Շորի «Բյուրեղապակյա դղյակը» բալետից‚ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը «Երաժշտական ուխտագնացություն» (մենակատար՝ թավջութակահար Վիկտոր Ժուլիեն Լաֆերիեր)‚ հատվածներ «Մեծ պաշարում» սիմֆոնիկ շարքից‚ «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ դաշնակահար Ինգոլֆ Վ ...
Նոյեմբերը 1-ին հայ մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան իտալացի մեծահամբավ թավջութակահար Մարիո Բրունելոն և ջութակահար Շուշան Սիրանոսյանը՝ կատարելով Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Նոյեմբերի 1-ին Երևանում կմեկնարկի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Երաժշտական այս մեծ տոնին նվիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց‚ որ փառատոնը բացառիկ է. «Լավագույն կոմպոզիտորները‚ որոնց հետևում է աշխարհը‚ գալու են Հայաստան։
Ստեփանակերտ, Երևան, Գյումրի. «Մանսուրյան-80» համերգաշարի աշխարհագրությունը մեծ էր, հոբելյանական միջոցառումները՝ սպասված:
Սեպտեմբերի 9-ին՝ժամը 19:30-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա Ռաֆայել Երանոսյանի tRaffik նոր մոնո ներկայացումը:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Արցախում անցկացվող «Երևանի օրերն» ամփոփվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որով էլ տրվել է «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի մեկնարկը:
«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը:
Ես երջանիկ եմ, որ կարող եմ ապրել նույն քաղաքում, նույն երկրում, որտեղ ապրում է մաեստրո Մանսուրյանը: Օգոստոսի 28-ին այս մասին Երևանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան 80-ամյակին նվիրված համերգների մեկնարկին, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:Քաղաքապետն ասաց, թե երջանիկ է, որ կարող է լինել լեգենդար կոմպոզիտորի կողքին եւ հնարավորություն ունենալ նրա հետ կարծիքներ փոխանակելու, նրան շնորհակալություն հայտնեց ստեղծագործական գործունեության ...
Նրա երաժշտությունը ծնվում է լռությունից, լռության ու աղմուկի պայքարից: 2019-ը հոբելյանական-մշակութային է ու մանսուրյանական։ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն 80 տարեկան է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: