Հայերեն   English   Русский  
Մանվել Գրիգորյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում, նախագահությամբ՝ Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ նոյեմբերի 26-ին, որոշում կայացվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատական գործն առանձնացնել իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից։
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում Գրիգորյանը կրկին վատացավ և նրան շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից, դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ 5 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 19-ին, պաշտպանները դատարանին միջնորդություններ ներկայացրին։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր՝ նոյեմբերի 19-ին, շարունակվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը մի քանի րոպեով հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կրկին վատացավ։ Ամբաստանյալին շտապ օգնության աշխատակիցները դուրս հանեցին նիստերի դահլիճից։
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու որոշում կայացրեց մերժել
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում շարունակվում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 5-ին, որոշեց մերժել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրաց միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու վերաբերյալ:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։ Նոյեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս մասին ասաց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հրապարակելով Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը:
Այսօր ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություն ներկայացրեց։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: