Հայերեն   English   Русский  
քննարկումներ
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հանդիպեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
Հունվարի 5-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվել ենզինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները,
Հունվարի 4-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները:Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն ...
ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր մեկնարկել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որոնք կտևեն մինչև նոյեմբերի 10-ը: Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահը կառաջարկի ՀՀ Ազգային ժողովի հերթական չորսօրյա նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկելու եւ քննարկելու մասին։
Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց գումար հատկացնել կառավարության աշխատակազմին:Գումարն անհրաժեշտ է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար: Այսպիսով Բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված անհրաժեշտ գումարը կազմում է 2 միլիոն 968 հազար դրամ:
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հակոբ Հակոբյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել են «ՀՀ 2015 թ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվելիք ֆինանսական ցուցանիշները:ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին սոցիալական ոլորտի պաշտպանության ծախսերը կկազմեն 385 մլրդ 580 մլն դրամ:Նա տեղեկացրել է նաեւ, որ 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: