Հայերեն   English   Русский  
Բարգավաճ Հայաստան
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են անցկացրել։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է հակածխախոտային նախագիծը։
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իշխանությունները, ուժային կառույցներն անընդհատ հայտարարում են, որ մարդիկ են բռնել,
Առաջիկայում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կդիտարկի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու կամ չգալու նպատակահարմարության վերաբերյալ հարցը:
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Արման Աբովյանն անդրադարձան վարչապետի գաղտնի հրահանգին, որով կրկնակի բարձրացվել է նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը: Դեռ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով այս հարցին՝ ասել էր, որ իրենց համար վիրավորական է նման գործընթացի գաղտնիությունը:
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկած նախագծին:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն ասաց, որ
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 22-ի նիստում որոշում կայացրեց մերժել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառելով նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալներին:
Հայտարարում եմ քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում։ Ակնկալում եմ Փաշինյանի կառավարության ամենայուրահատուկ կադրի՝ նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս «Ընտրիր առողջությունդ, ոչ թե ծխախոտը» գրությամբ շապիկով լուսանկար է հրապարակել և գրառում կատարել ծխախոտի վնասակարության մասին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: