Հայերեն   English   Русский  
բադմինթոն
Հայաստանի առաջատար բադմինթոնիստուհի, ՀՀ բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը նոր մրցաշրջանում բազմաթիվ անելիքներ ունի. չնայած վնասվածքին` հայ մարզուհին շուրջ մեկ ամիս է վերսկսել է մարզումները և արդեն հասցրել է հանդես գալ գերմանական ակումբային առաջնության 2-րդ խմբում ու հաղթանակներ տոնել:
2019 թվականի հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվեն եվրոպական օլիմպիական 2-րդ խաղերը, որտեղ բադմինթոնի կանանց մենախաղերում Հայաստանն առաջին անգամ ներկայացուցիչ կունենա։
Ամենայն հավանականությամբ հունիսին Մինսկում անցկացվող եվրոպական մարզական երկրորդ խաղերի բադմինթոնի մրցաշարի մասնակիցների ցանկում տեղ կունենա նաև երևանցի Լիլիթ Պողոսյան անունը: Նա այժմ աշխարհի 1000 բադմինթոնիստուհիների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 235 –րդ հորիզոնականը:
Երևանցի Լիլիթ Պողոսյանը օրերս մասնակցեց Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված բադմինթոնի միջազգային ավանդական` թվով չորրորդ մրցաշարին: Հայտավորված էին 66 աղջիկ և 98 տղա:
Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանն օրերս է վերադարձել Դանիայից, որտեղ մասնակցում է եվրոպական կոնֆեդերացիայի «Centre of Excellence» ծրագրին:
Հայաստանի առաջատար բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանը Centre of Excellence ծրագրի շրջանակներում արդեն 1 ամիս է, ինչ մարզվում է Դանիայում: Նա պայմանագիր է ստորագրել Եվրոպայի կոնֆեդերացիայի հետ, որի համաձայն տարվա ընթացքում տասն անգամ մասնակցելու է միջազգային մրցաշարերի: Եվ ահա Դանիայում կայացած Li-Ning Valby Open 2017 մրցաշարում հայ մարզուհին քննությունը պատվով հանձնեց՝ նվաճելով հաղթողի կոչումը: Li-Ning Valby Open 2017-ը դանիական A մակարդակի մրցաշարերից է, որին մասնակցում են դանիական ակումբների թե՛ տեղացի, ...
Հայաստանի առաջատար բադմինթոնիստ Լիլիթ Պողոսյանն ապրիլի 25-30-ը Դանիայի Կոլդինգ քաղաքում մասնակցելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Եվրոպայի բադմինթոնի կոնֆեդերացիան էլ Լիլիթ Պողոսյանին հրավիրել է մայիսին Centre of Excellence ծրագրի շրջանակներում մասնակցելու ուսումնամարզական հավաքի :
Պատանի բադմինթոնիստները մարտի 23-25-ը Իսրայելում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Հայաստանը ներկայացրին Գայանե Մամաջանյանը (Մ15), Սվետլանա Բոյաջյանը (Մ15) եւ Էլեն Տիրատուրյանը (Մ13): Նրանք ուժերը փորձեցին երեք մրցաձեւում` աղջիկների մենախաղեր, աղջիկների զուգախաղեր և խառը զուգախաղեր:
Մոնղոլիայում ավարտվեց Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: