Հայերեն   English   Русский  
Նյու Յորք
Նյու Յորքի դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2 մլն դոլար վերադարձնել մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների, քանի որ 2016 թ. միջոցներ է օգտագործել իր բարեգործական հիմնադրամից (Donald J. Trump Foundation) նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:
Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության կողմից Նյու Յորքում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրված լուսանկարների ցուցահանդես։
2022 թ թ. վերջին Նյու Յորքում ուժի մեջ կմտնի ֆուագրայի՝ սագի կամ բադի լյարդից պատրաստվող դելիկատեսի վաճառքի արգելքը:
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Ռայքերս բանտը լուծարելու ծրագրին, որը համարվում է աշխարհի ամենամեծ ուղղիչ հաստատությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով New York Times թերթին:
Ջորջ Ավագյանը ծնվել է 1919 թ. Արմավիրում, գորգավաճառի ընտանիքում: Ծնունդից երկու տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս, այնտեղից՝ Նյու Յորք:
ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում: Նա հանդես է եկել ՄԱԿ-ի գրասենյակում Անվտանգության խորհրդի հինգ երկրների անունից:
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի հեղինակության հարցն այնքան կարևոր չէ, որ քննարկվի Միավորված ազգերի կազմակերպությունում: Տվյալ հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Ընդհանուր վերաժողովում: Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը:
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նախարար Մնացականյանը իր երախտագիտությունը հայտնեց բարձր ներկայացուցիչ Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար:
Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: