Հայերեն   English   Русский  
բուհերի հավատարմագրում
ՀՀ պետական կառավարման ակադեմիան (ՀՀ ՊԿԱ) վերահավատարմագրվում է։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը մայիսի 29-31-ը կայցելի ՀՀ ՊԿԱ, որտեղ հանդիպումներ կունենա բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների, որակի ապահովման մասնագետների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ։ Կիրականացվի ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն։ Այցից առաջ փորձագետները նաև բուհում դասալսումներ են իրականացրել՝ դիտարկելու ...
Հունիսի 20-22-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբն արտաքին գնահատում կիրականացնի Եվրասիա միջազգային համալսարանում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) արտաքին գնահատում է իրականացնում Ուկրաինայի Չեռնովցի ազգային համալսարանում: Դիտարկվում են երկու մասնագիտության կրթական ծրագրեր (ՄԿԾ)՝ «Կիրառական մաթեմատիկա» և «Անգլերեն լեզու և գրականություն»:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Հունիսի 11-14-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագիտական խումբն արտաքին գնահատում կիրականացնի ռազմական համալսարանում:
Մեկնարկել է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլը: 5 բուհեր միաժամանակ դիմել են վերահավատարմագրման:
Հյուսիսային համալսարանը վերահավատարմագրվեց 4 տարի ժամկետով։ Մարտի 23-ին տեղի ունեցած նիստի ժամանակ նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի(ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Գորիսի պետական համալսարան։
Արցախի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման հնարավորությունը քննարկվեց այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Այսօր տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։
Երևանի Հյուսիսային համալսարանն երկրորդ անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Փորձագիտական խմբի քառօրյա այցը բուհ մեկնարկել է սեպտեմբերի 18-ին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: