Հայերեն   English   Русский  
աճուրդ
Եգիպտացի փարավոն Թութանհամոնի քարե կիսանդրին 6 մլն դոլարով վաճառվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Christie's աճուրդի տան կազմակերպած աճուրդում: Գրում է Russian.rt.com-ը:
Auction RR Auction աճուրդի տունը վաճառքի է հանել բրիտանացի արքայադուստր Դիանայի Fly Atlantic գրվածքով մարզահագուստը: Այդ մասին հաղորդագրություն տարածել է աճուրդի տան թվիթերյան միկրոբլոգը: Գրում է Russian.rt.com-ը:
«Cornette de Saint Cyr» աճուրդի տունը Փարիզում վաճառքի կհանի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրային նամակները: Գրում է Rusarminfo.ru-ն:
Նյու Յորքում՝ Christie's աճուրդի տանը, ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի «Սափոր և մրգեր» կտավը վաճառվել է 59,29 մլն դոլարով՝ այդպիսով դառնալով ամենաթանկը մայիսի 13-ի առևտրում:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի նկարը ամերիկայն աճուրդում վաճառվել է 112 հազար դոլարով: Այդ մասին հայտարարել է աճուրդն անցկացրած բրիտանական Bonhams աճուրդի տան ներկայացուցիչը: Գրում է Gazeta.ru-ն:
Drouot աճուրդի տունը թվիթերյան գրառման միջոցով հայտնել է, որ աճուրդում ավելի քան 500 հազար եվրոյով վաճառվել են Նապոլեոնի երեք սիրային նամակները: Դրանք ուղղված են եղել Նապոլեոնի կնոջը՝ Ջոզեֆինային: Գրում է Russian.rt.com-ը:
Հրամանը՝ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ, որում գրված է այն զորամասերի վերանվանման մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվում էին Սևաստոպոլի համար, աճուրդի է հանվել Ֆրանսիայի Aguttes աճուրդի տանը:
Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հայտարարում և անցկացնում է համայնքին պատկանող հողամասերի և գույքի աճուրդներ, որոնց մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, այդ թվում՝ ինչպես անհատ քաղաքացիները, այնպես էլ կազմակերպությունները:
Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» պատմվածքների հավաքածուի առաջին հրատարակությունը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 225 հազար դոլարով: Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը` հղում անելով Christie's աճուրդի տանը: Գրում է Gazeta.ru-ն:
Նոյեմբերի 26-ին Լոնդոնում Christie's աճուրդի տան կազմակերպվելիք ռուսական արվեստի գործերի աճուրդի շրջանակներում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը լավագույն լոտը կդառնա: Գրում է Rusarminfo.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: