Հայերեն   English   Русский  
ԼՂՀ ոստիկանություն
Սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքի դատախազությունից Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 18-ամյա Արայիկ Ժ.-ի դիմումն առ այն, որ Գագիկ Չ.-ն 2018թ. հուլիսից բռնություն գործադրելու սպառնալիքով պարբերաբար իրենից պահանջել և ստացել է ընդհանուր 200.000-ից 250.000 դրամ գումար:Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝
Ոստիկանության ծառայողներն անցած գիշեր Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի:
2018թ. դեկտեմբերի 30-ին «Հանրապետական հիվանդանոցից» ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 3 անց 45-ին հեմատոմա և սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է ներկայացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, Շահումյանի շրջանի «Զուար» համայնքի «Տաք ջուր» կոչվող տեղամասի հսկիչ, 1964թ ծնված Ն.Ս-ն.:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մխչյանից-Նշավան մտնող ճանապարհին գողացել են իր իրերը և գումար, ինքը կույր է:
ԱՀ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
ՀՀ ոստիկանությունն առավոտյան ժամը 05։15 ահազանգ է ստացել այն մասին, որ Հանրապետության 71 հասցեում փորձում են բանկոմատ թալանել: Այնտեղ է մեկնել օպերատիվ խումբ:Բանկոմատը փորձել են թալանել «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով և տարել 3 մլն 300 հազար դրամ գումար՝ հիմնականում 20 հազար դրամանոցներով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերը, որոնց համաձայն` ոստիկանության ներքին աուդիտի վարչության աշխատակիցների կողմից Արարատի մարզային վարչությունում հայտնաբերվել են ֆինանսական խախտումներ` գումարների ավելցուկ և պակասորդ:
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություն են տարածել այն մասին, որ Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդն մտահոգություն է հայտնել արցախցի գրող, հրապարակախոս եւ քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Ներսիսյանի ձերբակալության փաստի առթիվ:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ: Մասնավորապես.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: