Հայերեն   English   Русский  
Սևան ազգային պարկ
Ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառագետ Տարոն Խաչատրյանը։ Տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։
ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:
Oգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրեց «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
Չնայած 250 բնակիչ դիմում-բողոքներ է հղել Մարտունու քաղաքապետին, Գեղարքունիքի մարզպետին, Տարածքային կառավարման նախարարին և Հանրային խորհրդի նախագահին, հարցը դեռ լուծված չէ: Առաջին երեք դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, թե տվյալ տարածքով որևէ փաստաթղթով ճանապարհ նախատեսված չէ: Իսկ հակառակն ապացուցող փաստաթղթերի մասին թե՛ քաղաքապետարանի, թե՛ մարզպետարանի ներկայացուցիչները միաձայն նշում են` մենք նման փաստաթղթից տեղյակ չենք, նման բան չկա:
Մարտունի քաղաքի բնակիչներն այս գարնանը տհաճ անակնկալի են դեմ առել. պարզվում է, որ մարտունեցիների մուտքը Սևան ազգային պարկ այսուհետ արգելված է: Սա սեփականատիրոջ որոշումն է, որը, ի թիվս այլ հողատարածքների, չգիտես ինչպես, գնել է նաև դեպի ազգային պարկ տանող ճանապարհը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: