Հայերեն   English   Русский  
լողափնյա վոլեյբոլ
Սեպտեմբերի 1-3-ը Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացավ Արևելյան եվրոպական եկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը: Վարկանիշային մրցաշարն անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ` իրական տոն պարգևելով մարզաձևի սիրահարներին:
Սեպտեմբերի 7-9-ը Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացավ Արևելյան Եվրոպայի երկրների լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց վարկանիշային առաջնությունը: Հայաստան էին ժամանել բարձրակարգ թիմեր Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Լատվիայից: Հաղթողի կոչումը նվաճելու և վարկանիշներ ձեռք բերելու համար որակավորման ու եզրափակիչ փուլում պայքարեց 12 թիմ: Մրցաշարի հաղթող դարձավ Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Դյադկո և Պավել Պետրուշկա զույգը, որը եզրափակչի դիտարժան պայքարում հաղթեց Լատվիայի Միխայլս Սամոյլուս և Մատիս ...
Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի տղամարդկանց օլիմպիական վարկանիշային մրցաշար, որը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին և կեզրափակվի սեպտեմբերի 9-ին։
Հուլիսի 4-7-ը կայացավ լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 22 տղամարդկանց և 16 կանանց զույգեր: Առաջնությունից հետո թիմերին տրվեցին վարկանիշային միավորներ, ըստ որոնց՝ եկող տարի նրանք պայքարին կմասնակցեն առանց որակավորման փուլում հանդես գալու: «Անկախի» հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մեր մարզիկների միջազգային ելույթների և առաջիկա մրցաշարերի ու աշխատանքների մասին:
Վոլեյբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն անցկացվում է 2 փուլով` գարնանային և աշնանային: Մրցաշրջանի առաջին փուլի առաջատարները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պայքարում արդեն հայտնի են: Տղամարդկանց «Արցախ» և կանանց ԽՄՕՄ թիմերը եզրափակիչ փուլում առավել մեծ հնարավորություն ունեն չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:
Սեպտեմբերի 8-10-ը Երևանում կայացավ լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցեց 15 թիմ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիտվայից, Լեհաստանից և Իսրայելից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Սիվոլով-Իգոր Վելիչկո զույգը: Նրանք եզրափակչում առավելության հասան իրենց համերկրացիների՝ Ռուսլան Դայանով-Յուրի Բոգատով զույգի նկատմամբ:
Երեւանում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
Սեպտեմբերի 8-10-ը Երեւանում կկայանա լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:
Օգոստոսի 19-ից 20-ն Էստոնիայի Պյարնու քաղաքում Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները մասնակցել են վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:
Հուլիսի 6-9-ը Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում կայացավ 2017 թվականի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց 12 թիմերի պայքարում հաղթող ճանաչվեց ՀՀ պատանեկան հավաքականի թիմը: Կանանց պայքարում հավասարը չունեցավ և առաջնության հաղթողի կոչումը նվաճեց ԽՄՕՄՄ-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: