Հայերեն   English   Русский  
10-ամյա աղջիկ
Վաշինգտոնը և Թեհրանն այսօր կալանավորների փոխանակում են արել: Միացյալ Նահանգները Թեհրանին է հանձնել իրանցի գիտնական Մասուդ Սոլեյմանիին, որին 2018 թ. հոկտեմբերին Մինեսոտա նահանգում, առանց մեղադրանք ներկայացնելու, ձերբակալել էր ՀԴԲ-ն: Իսկ Իրանը Միացյալ Նահանգներին է հանձնել ուսանող Սյուե Վանին, որը 2016 թ. ձերբակալվել էր Իրանում լրտեսության կասկածանքով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Գերագույն դատարանին արգելափակել Կոլումբիայի տարածաշրջանի վճռաբեկ դատարանի որոշումը, որը թույլ է տալիս Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեին պահանջել նախագահի ֆինանսական հաշվետվությունները: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Քաղաքացիների զանգվածային ընդվզումները կարևոր բարեփոխումների դուռ բացեցին Լիբանանում: Այսպիսի հայտարարություն է արել երեկ՝ հոկտեմբերի 30-ին, հանրապետության նախագահ Միշել Աունը, երբ հանդիպել է մարոնիտական քրիստոնեական համայնքի քաղաքական գործիչների հետ:
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը «168 Ժամի» հետ զրույցում խոսելով 2016թ. ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին, որի շրջանակում նախկին պաշտոնյաներին հերթով պետք է հրավիրեն հարցաքննելու, ասել է, որ իրեն դեռեւս չեն կանչել:
Մեծ Բրիտանիայի հինգ նախարար կարող է թողնել պաշտոնը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի՝ առանց նախնական գործարքի դուրս գալու վտանգի պատճառով:
Սորոսը և հակահրեականությունըՎերջերս ԲիԲիՍի-ի ռուսական կայքն անդրադարձավ Ջորջ Սորոսին (Почему крайне правые считают Сороса злодеем и при чем тут "еврейский заговор"?), որը չէր կարող չարժանանալ հայ ընթերցողի ուշադրությանը, քանի որ ներկայիս քաղաքական դիսկուրսում Սորոսն ամենից հաճախ հոլովվող անուններից է (հայերեն արտատպությունը տե՛ս այստեղ:
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնել է, որ մտադիր է քննարկել երկրի արտաքին և ներքին գործերի նախարարների հետ Կոսովոյի անկախությունը երկրի կողմից ճանաչելը չեղյալ հայտարարելու հնարավորության հարցը: Այդ մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում անելով «ՌԻԱ նովոստի» գործակալությանը:
2019 թ. օգոստոսի 15-ին քսան ամերիկահայ կազմակերպությունների համախմբումը հայտարարեց «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի» ձևավորման մասին:
Բացի հարկային մեկ-երկու արտոնությունից սահմանային բնակավայրերը լուրջ ներդրումների անհրաժեշտություն ունեն:
Իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, կամ գործողություններ իրականացնելը, որոնց նպատակն է խոչընդոտել պաշտոնյայի ծառայողական պարտականությունների կատարմանը, Հայաստանում կարղ է համարվել քրեական հանցանք։ Այսպիսի օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը նախկինում եղել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: