Հայերեն   English   Русский  
ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայերեն և անգլերեն ուղեցույցներ այն մասին, թե ինչպես տրամադրել կանանց նկատմամբ բռնության եւ ընտանիքում բռնության դեպքերով ճիշտ խորհրդատվություն։
Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում՝ կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ:
Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լինն Թրեյսին։
Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացրած բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել էր բողոքի քննությանը՝ որպես կողմ։
Երևան քաղաքի կանգառներում տեղադրվել են #դեմեմբռնությանը կոչով վահանակներ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։
Կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակվել է #դեմեմբռնությանը կոչով տեսանյութ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: