Հայերեն   English   Русский  
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Կամերային երաժշտության համերգը:
Մայիսի 20-ին ժամը 19:00-ին Բոհեմ թատրոնում տեղի կունենա Ամնեզիա ներկայացումը: Դերերում՝ Լուիզա Ներսիսյան, Ռաֆայել Երանոսյան:
Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան:
Սեպտեմբերի 18-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:
Հունիսի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի «Ամեն» էպիկական դրաման: Այն hայ ժողովրդի ծագման ու հավատքի, մշակութային արժեքների մասին է: Հիմնական նպատակն է ցույց տալ, որ, չնայած կորուստներին ու փորձություններին, մարդիկ շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:
«Այն, ինչ տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրում կանխատեսելի էր ներկայիս շահագործողների մոտեցման պատճառով: Ես բազմիցս ասել եմ, որ աշխատանքի պատշաճ որակ չկա: Այլ անձնակազմ դժվար թե կարողանա վերահսկել իրավիճակը»:, - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հրդեհին ասաց համալիրի սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը` ընդգծելով, որ նախկինում ցանկացած միջոցառման ժամանակ տեղում լինում էր «Շտապ օգնության» մեքենա , հրշեջներ ...
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատման գործընթացն ուղղակի աբսուրդ էր: Պատմամշակությային արժեք ունեցող այդ կառույցի արժեքը որոշվել է՝ հիմք ընդունելով Աջափնյակում բնակարանների արժեքը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: