Հայերեն   English   Русский  
Անահիտ Աղոյան
Հանրային խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանն անընդունելի է համարում, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած պետության ղեկավարները կասկածի տակ են դնում ժողովրդավարական այնպիսի բարձրագույն կառույցի գոյությունը, ինչպիսին Հանրային խորհուրդն է։
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, որը հանրության դատին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգն, ապա նախագիծը, ս․թ․ հոկտեմբերի 9-ին կազմակերպել էր քննարկում կուսակցությունների, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
«Անկախը»ներկայացնում է Հանրային խորհրդի անդամ մի խումբ մտավորականների տեսակետները Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, նրանց ակնկալիքներն ու մտահոգությունները:
Համաձայն կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների ամփոփ տվյալների՝ տարեկան Հայաստանում տեղի է ունենում ընտանեկան բռնության շուրջ 2 հազար ահազանգ, որոնց մեծ մասը` կանանց նկատմամբ, ամուսինների և սկեսուրների կողմից: Միակ ուժային կառույցը, որին բռնության ենթարկված կինը կարող է դիմել, ՀՀ ոստիկանությունն է, սակայն այսօր բռնության շատ դեպքեր քրեորեն պատժելի արարքներ չեն համարվում, և շատ հաճախ բռնության ենթարկված կանայք մնում են անպաշտպան: Ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ...
Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Օրակարգում կրկին քննարկման է դրվել մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների հարցը, որը նոյեմբերի 17-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց:
Ս.թ. մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել հանձնաժողովի նոր նախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձաժողովի անդամ Անահիտ Աղոյանը:Ս.թ. ապրիլի 5-ին, ՀԽ կանոնադրության համաձայն, Անահիտ Աղոյանը ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է` որպես Հանրային խորհրդի անդամ:Այնուհետև ս.թ. մարտի 31-ին Հանրային խորհրդի հաջորդ 5 թափուր տեղերը համալրելու նպատակով տեղի է ունեցել ՀԽ լիագումար նիստ, որի ընթացքում ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: