Հայերեն   English   Русский  
​ԱՄՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունում հայտարարել են, որ երկիրը թույլ չի տա իրեն սպառազինությունների մրցավազք ներքաշել և որևէ տեղ նոր հրթիռներ չի տեղակայի, մինչև Միացյալ Նահանգները դա չանի: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովին: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկյան զենքի առևտուրը Պարսից ծոցի տարածաշրջանը վառոդի տակառի է վերածել, որը կարող է պայթել ցանկացած պահի: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն իրենց ավստրալացի գործընկերներ Մարիս Փեյնի և Լինդա Ռեյնոլդսի հետ միասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Գրում է Gazeta.ru-ն:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու հրավեր է ստացել: Այդ մասին հայտնում է The New Yorker պարբերականը ՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն մտադիր չէ Եվրոպայում ցամաքային տեղակայման նոր միջուկային հրթիռներ տեղակայել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր համախոհների հետ հանդիպման ժամանակ հիշել է ԽՍՀՄ փլուզման մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկյան F-35 կործանիչներով թռիչքներ իրականացնելու համար ԱՄՆ-ում վերապատրաստվող թուրք օդաչուները վերադառնում են Թուրքիա։
AFP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին մեկնաբանել է երկրի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը գնահատել է հուլիսի 31-ին տեղի ունեցած ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածուների բանավեճը: Համապատասխան գրառումը նա հրապարակել է թվիթերյան իր էջում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: