Հայերեն   English   Русский  
մարդու իրավունքները թուրքիայում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ընտանիքի լուսանկարը հրապարակած հայ իրավապաշտպան Արլեթ Նատալի Ավազյանը բերման է ենթարկվել։
Թուրքիայի զինված ուժերում ծառայող 70 զինվորականի նկատմամբ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ կապի կասկածանքով ձերբակալման որոշում է կայացվել։
Ստամբուլի Քաբաթաշ թաղամասի շենքերից մեկի արտաքին պատից 440 զույգ կոշիկ է կախվել:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կքննարկի Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման հարցը։ Փաստաբանները համոզված են, որ եթե Թուրքիան այս անգամ էլ չենթարկվի Դեմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճռին, ապա կկանգնի Եվրոպական խորհրդից հեռացվելու վտանգի առաջ։
2019թ. երկրորդ քառորդի ընթացքում Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ զեկույց է հրապարակվել:
Անկարայի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ ընթացող դատավարության հերթական նիստը։
Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական «Yeni Akit» թերթին:
Թուրքիայում դատական գործ է բացվել ամերիկյան Bloomberg լրատվամիջոցի երկու թղթակիցներ՝ Քերիմ Քարաքայայի և Ֆերջան Յալընքըլըչի նկատմամբ,
Թուրքական «Yeni Çağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը, ով սեփական տան մոտ բեյսբոլի մականներով ծեծի էր ենթարկվել, մեղադրվել է «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը (ՄԻՀ) Թուրքիային 180 օր ժամանակ է տվել, որպեսզի ազատ արձակի 2017թ. Մալայզիայից Թուրքիային հանձնված երկու անձի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: