Հայերեն   English   Русский  
միջազգային մրցաշար
Հայաստանի առաջատար բադմինթոնիստուհի, ՀՀ բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը նոր մրցաշրջանում բազմաթիվ անելիքներ ունի. չնայած վնասվածքին` հայ մարզուհին շուրջ մեկ ամիս է վերսկսել է մարզումները և արդեն հասցրել է հանդես գալ գերմանական ակումբային առաջնության 2-րդ խմբում ու հաղթանակներ տոնել:
Օգոստոսի 12-15-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում կայացավ սամբոյի աշխարհի չեմպիոն և գավաթակիր Ասկար Շայխիևի հիշատակին նվիրված ներկայացուցչական միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի ուժեղագույն սամբիստները:
Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի:
ՀԸՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի:
Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել Հունաստանում անցկացված International Jumping Meeting միջազգային մրցաշարում:
ԱՄՆ-ի Ֆլորիդա քաղաքում կայացած Sunshine Open միջազգային մրցաշարի շրջանակում անցկացվեցին 5 մրցաշարեր:
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում վերջերս կայացավ Հայաստանի առաջնությունը, որը հայ մարզիկների համար յուրօրինակ ստուգատես էր միջազգային մեկնարկներից առաջ:
Մայիսի 24-26-ը Վրաստանի մայրաքաղաք Թիբիլիսիում կայացավ մուայթայի IFMA միջազգային մրցաշարը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում: 97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ:2018 դեկտեմբերի հետո սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժումներ անցավ ԱՄՆ-ում:
Կիևում կայացած ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարում 65 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: