Հայերեն   English   Русский  
միջուկային ծրագիր
Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի դրույթների խախտումն անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով պետական նախարար Մայքլ Ռոթը: Գրում է Russian.rt.com-ը:
Իրանը թույլ հարստացված ուրանի պաշարները մեծացրել է՝ Միջուկային պայմանագրով թույլատրելի չափաքանակը գերազանցելով 300 կգ-ով։ Այս մասին հայտարարել է թե պաշտոնական Թեհրանը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետների խումբը։
Եվրամիությունը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ են արել Իրանին հետևել Միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանով ստանձնած պարտավորություններին: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգթոնը վտանգի տակ է դրել Իրանի միջուկային ծրագրի ամբողջ համաձայնությունը` դուրս գալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից: Գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների տեքստը, որում ասվում է, որ սահմանափակող միջոցների նոր ալիքը «ուղղված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի (ԳՀՀԾ) մասնակիցների՝ տվյալ համաձայնագրի պահպանման հետևողական ջանքերի վիժեցմանը»:
Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում են թուրքական զանգվածային լրատվական միջոցները:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանն անդրադարձել է Իրանի Միջուկային համաձայնագրից դուրս գալու` Թրամփի որոշումից հետո իրանական կողմի հնարավոր արձագանքին՝ գրելով․
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ համապարփակ գործողությունների պլանից: Գրում է Russian.rt.com-ը:
Վաշինգթոնը հետևողականորեն խախտել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի պայմանները, ինչպես նաև համոզել մյուսներին գործարարություն չվարել Թեհրանի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի միջուկային գործարքից, եթե այն մոտ ապագայում չվերանայվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: