Հայերեն   English   Русский  
խոցում
ՌԴ Պետդումայում Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է ռուսական ինքնաթիռին, որում գտնվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՆԱՏՕ-ի կործանիչի մոտենալու միջադեպին: Այդ մասին քաղաքական գործիչը գրել է սոցիալական ցանցերի իր էջերում: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ երկրի զինված ուժերը երկնքում կխոցեն ամերիկյան բոլոր անօդաչու սարքերը, եթե նրանք նորից խախտեն Իրանի օդային տարածքը: Գրում է Gazeta.ru-ն:
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ իրանական ուժերի խոցած ամերիկյան անօդաչու սարքի կողքին ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է թռչել: Գրում է Gazeta.ru-ն:
Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի Հորմոզգան նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի սահմանը խախտելու ընթացքում ամերիկյան Global Hawk անօդաչու սարք է խոցել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ պաշտպանության նախարարությունը ճեպազրույցի ընթացքում «հույժ գաղտնի» գրիֆով տեղեկություններ է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում մալազիական Boeing MH17 օդանավը խոցած հրթիռի մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանին է պատկանել հրթիռը, որով Ուկրաինայիտարածքում խոցվել է մալազիական Boeing-ը: Գրում է Gazeta.ru-ն:
«Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչները հայտարարել են, որ Դամասկոս նահանգի Կալամուն շրջանում սիրիական կառավարական բանակի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռ են խոցել:
Դոնեցկի մարզում մալազիական MH17 ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանման հետաքննության մասին զեկույցի ընթացքում քննիչները հայտարարել են, որ ինքնաթիռը խոցվել է զինյալների վերահսկողության ներքո գտնվող տարածքից: Գրում է Russian.rt.com-ը:
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի բանակը հայտարարել է, որ սիրիացի զինվորականների դիրքերի վրա իրականացված հարձակումից հետո իսրայելական ռազմական ինքնաթիռ և անօդաչու թռչող սարք է խոցել: Գրում է Gazeta.ru.-ն:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը չի համաձայնվել այն ենթադրության հետ, որ Թուրքիան կարող էր ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը խոցել ի հաճույս ԱՄՆ-ի: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: