Հայերեն   English   Русский  
Չեչնիա
Չեչնիայում թեթև շարժիչով ինքնաթիռը մասնավոր բնակելի շենքի վրա է ընկել: Միջադեպի հետևանքով 4 հոգի վիրավորվել է: Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը: Որոշ տեղեկություններով՝ ինքնաթիռը ոչնչացրել է շենքի կեսը: Գրում է Russian.rt.com-ը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ տեսնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը Երևանում, հրավիրել է նրանց այցելել Գրոզնի։
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության Չեչնիայի Հանրապետության գլխավոր վարչության նախկին ղեկավար Ասու Դուդուրկաևի դուստրը՝ Սեդա Դուդուրկաևան, ձերբակալվել է Ստամբուլում անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակներում, հաղորդում է «Daily Sabah» -ը:
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը մեկնաբանել է Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլովյան զեկույցը», որում 210 ռուս բարձրաստիճան պաշտոնյա և գործարարներ են ներառվել: Գրում է Russian.rt.com-ը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հայտարարությունն այն մասին, որ «երազում է» պաշտոնը լքելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը մտադիր է «վերացնել» երկրի նույնասեռական համայնքը նախքան մուսուլմանական Ռամադան ամսվա մեկնարկը: Այս մասին նշել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը:
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշատ Քադիրովան, ամուսնացել է։
Չեչնիայի ղեկավարի 18-ամյա դուստրը՝ Այշաթ Կադիրովան, Գրոզնի քաղաքում կազմակերպել է իր հեղինակած հագուստների առաջին ցուցդրությունը:Հագուստներն ունեցել են ազգային տարրեր, մոդելները կրել են գլխաշորեր:Ցուցադրությանը ներկա են գտնվել մոդելավորողի ծնողները, ինչպես նաև բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում իտալացի դիզայներ Ստեֆանո Ռիչչին՝ ընտանիքի հետ, Chopard ընկերության փոխտնօրեն Կարոլինա Գրուոզի- Շոյֆելեն, ինչպես նաև ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներ:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության` Չեչնիայի սահմանապահ վարչությունը Ռուսաստանի Դաշնության սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Ա. Միրզաժանովային: Այս մասին հաղորդում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից` հղում կատարելով չեչենական ԶԼՄ-ներին:
Հունվարի 10-ից Չեչնիայի Ցոցի-Յուրթ բնակավայրում սկսված ձերբակալություններն ու հակաահաբեկչական գործողությունները վերածվեցին զինված բախումների, որոնց ընթացքում սպանվեցին ինչպես զինյալներ, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ: Իսլամական ծայրահեղականների որոնումները դեռևս շարունակվում են Չեչնիայի տարբեր հատվածներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: